Թևան ՊՈՂՈՍՅԱՆ. ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ ՂԱՐԱԲԱՂ
Հայաստանի իշխանությունները, ըստ էության, նպաստում են ադրբեջանցիների վերադարձին Ղարաբաղ: Այս մասին հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:
Այդպես, ըստ նրա, Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզները փոխանցվել են ադրբեջանական կողմին:
«Դրանից առաջ ղարաբաղցիները գոնե ուրախ էին, որ առնվազն 8 ամիս ստիպված չեն լինի ապրել ադրբեջանցիների հարևանությամբ»,- նշեց Պողոսյանը:
Նա նաև ուշադրություն հրավիրեց նրա վրա, որ Հայաստանի միջազգային գործընկերները պաշտոնական Երևանի կողմից զիջումներից հետո այսուհետ կփոխեն իրենց վերաբերմունքն այս հարցով և էլ ավելի մեծ ճնշում կգործադրեն հայկական կողմի վրա՝ պահանջելով Բաքվին փոխանցել մնացած քարտեզները, քանի որ տարածաշրջանում Երևանի միջազգային գործընկերներն ունեն իրենց աշխարհաքաղաքական և ֆինանսական շահերը:
ՀԿ-ի ղեկավարը նաև ուշադրություն հրավիրեց նրա վրա, որ Հայաստանի իշխանություններն ի սկզբանե հերքում էին այդ քարտեզների առկայությունը, և նույնիսկ հրաժարվում էին ընդունել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավար Ռուստամ Մուրադովի առաջարկը, ով խոստացել էր վերադարձնել Ադրբեջանից բոլոր հայերին ականապատ տարածքների քարտեզների փոխանցման դիմաց: Պաշտոնական Երևանի նման պահվածքը, ըստ Պողոսյանի, միայն հերթական անգամ տարակուսանք է առաջացնում: Նա շեշտեց, որ եթե Հայաստանն աջակցություն էր ակնկալում Արևմուտքից, ապա դա, ըստ էության, չեղավ նույնիսկ Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հայերն իսկապես դրա կարիքն ունեին: