2021-06-28 18:45
Լրատվական գործակալություններ
Մոսկվայում և Մերձմոսկվայում հորդառատ անձրև է տեղում
Մոսկվայում և Մերձմոսկվայում հորդառատ անձրև է տեղում: Կանխատեսվում է քամու ուժգնացում՝ վայրկյանում մինչև 22 մետր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Քաղաքի փողոցներ են դուրս եկել 300 բրիգադներ , 290 հատում մեքենաներ:
Ուժեղ քամին տապալել է մի քանի ծառ, կան կոտրված գովազդային վահանակներ, վնասվել են խանութների ցուցափեղկերը:
Ավտոտրանսպորտի երթևեկությունը դժվարացել է: Հեղեղվել է «Յասենեվո» մետրոյի կայարանը:
Նշվում է, որ տուժածներ չկան, տեղեկացնում է News.am-ը: