Forbes. ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԽԱՂՈՂ ԱՃԵՑՆՈՂ ՀՆԱԳՈՒՅՆ ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ
Forbes հայտնի պարբերականն անդրադարձել է Հայաստանում գինեգործությանն ու գինու մշակույթին։
«Գինու շատ արտադրողների համար խաղողի բերքահավաքը ամենալարված ժամանակաշրջանն է, քանի որ դրանից է կախված գինու ապագան. այն կարող է կամ կերտվել կամ չլինել։
Որոշ դեպքերում բերքահավաքն ավելի հեշտ է՝ բավական ժամանակ է լինում խաղող հավաքելու համար, երբ եղանակը բարենպաստ է և այդ դեպքում այն դառնում է հիանալի տոնակատարություն։
Այնուամենայնիվ, լինում են դեպքեր, երբ խաղողի բերքահավաքի ժամանակ ամեն մի քայլը լինում է դժվար, սարսափելի և երբեմն հոգնեցուցիչ, քանի որ մայր բնությունը երկինքը մոխրագույն է ներկում՝ անձրևիների, կամ ավերիչ կարկուտի մռայլությամբ»,- գրում է կայքը։
Նշվում է, որ բերքահավաքի ժամանակ հանդիպած սթրեսներն ու ճնշումները կարող են շատ տարբեր լինել Հայաստանի որոշ գինեգործական շրջաններում՝ խուսափելով փամփուշտներից, երբ խաղողով լի տուփերը տեղափոխում եք մեքենա, իսկ երբեմն էլ ոմանք ստիպված են լինում օգտագործել իրենց ամենափոքր մեքենան խաղողի բերքահավաքի ժամանակ, որպեսզի նրանց չնկատեն թշնամական զինված ուժերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։
Խաղողագործներից շատերն այնքան բան են տեսել. Խորհրդային Միության բռնաճնշումներից մինչև 1991 թ. նրա փլուզումից հետո անորոշության մեջ ընկնելը և այժմ հակամարտության գոտում, որտեղ յուրաքանչյուր բերքահավաք կարող է դառնալ մահվան պատճառ, հատկապես հյուսիս-արևելյան Տավուշի մարզի Բերդավան համայնքում: Բայց հատկանշական է, որ մարդիկ մեծ ուշադրություն են դարձնել խաղողի որթին`որակյալ բերք աճեցնելու համար, քանի որ Հայաստանից որակյալ գինիների նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է:
Ասվում է, որ 2010 թ-ին հնագետները հայտնաբերել են «խաղողի ճզմման սարք, պահեստարաններ, բաժակներ, չորացած խաղողի որթատունկ, կաշի և սերմացու», որոնք բոլորը միասին «աշխարհի ամենահին հայտնի գինու գործարանի վկայությունն են» Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում, որը գտնվում է Հայաստանի հարավ-արևելյան մասում։
Այս հայտնագործությունները թվագրվում են առնվազն 6,100 տարի առաջ և դրանք գտնվում էին մի քարանձավում, որն այժմ հայտնի է «Արենի-1» անունով, ինչը ապացուցում է, որ մարդիկ «համակարգված» գինի են արտադրել 1000 տարի շուտ, քան նախկինում նշված էր: Հայաստանն ավելի քան 400 տեղական խաղողի սորտերի հայրենիքն է, և կարելի է պատկերացնել, քանի որ համակարգված գինեգործությունն այդքան ժամանակ գոյություն է ունեցել այնտեղ՝ խաղողի առատությամբ։
Ասվում է, որ Հայաստանը կոնյակ է պատրաստել Խորհրդային Միության համար, իսկ նրա հարևան երկիրը՝ Վրաստանը, գինի էր պատրաստում:
Աշխարհը Վրաստանում հայտնաբերեց հին գինեգործությունը ավելի վաղ, քանի որ նրանց գինու արտադրությունը երբեք չի դադարել, ի տարբերություն Հայաստանի, որն ավելի երկար է մնացել որպես հին գինեգործական երկրի թաքնված գոհար: Բայց պետք է լիներ մի ռահվիրա, որը կկարողանար Հայաստանի ժողովրդին սովորեցնել, թե ինչպես պետք է խաղողի այգիներ կառավարել, ինչպես պատրաստել գինի, որը կլինի միջազգային բարձրորակ ստանդարտների մակարդակում, որը կարող էր բերել հետաքրքրություն, քանի որ Հայաստանի շատ շրջաններ դեռ հակամարտության գոտի են։ Անշուշտ, այդպիսի ենթակառուցվածքներ հիմնելու համար ռազմիկ էր պետք, գրում է Forbes-ն ու ներկայացնում Վահե Քեուշգուրյանին։
Վահե Քեուշգուրյանն այն մարդկանցից է, ով խոստովանում է՝ գինեգործությունը «ռացիոնալ բիզնես չէ»։ Չնայած նրան, որ նա դաստիարակվել է հայ մշակույթում, դեռ մանկուց թափառող հոգի է եղել, ընտանիքը սկզբում տեղափոխվել է Արարատի լեռան արևմտյան մասից, երբեմնի Հայաստանից, բայց այսօր՝ Թուրքիայից Սիրիա, ապա Սիրիայից Լիբանան։ Մեծանալով Լիբանանում, Իտալիայից գնալով ԱՄՆ-ի տարբեր քաղաքներ` ի վերջո վերադարձել է Իտալիա, ապա Հայաստան:
Նա գինու բիզնեսով սկսել է զբաղվել 1985 թ-ին, երբ ռեստորան բացեց Կալիֆորնիայի Բերքլի քաղաքում։ 1994-ին նա Կալիֆորնիայում ստեղծել է գինու ներմուծման ընկերություն, որը գինիներ է բերել Իտալիայից և Ֆրանսիայից: Չորս տարի անց նա և իր ընտանիքը տեղափոխվել են Տոսկանա, որտեղ գնել է 87 ակր տարածք։ Նա ի վերջո սկսում է գինիներ պատրաստել։
«Դա իսկապես ռիսկային էր», - ասել է Վահեն՝ Տոսկանայում գինեգործություն սկսելու մասին, բայց նա մի մարդ է, ով առաջնորդվում է իր սրտով և, բարեբախտաբար, խաղողի այգիները գնելուց հետո հաջորդ տարի տոսկանական խաղողի պահանջարկը մեծացել էր։
«Այնուհետև 97-ին նրա կյանքն անսպասելի շրջադարձ տեղի ունեցավ, որը նույնիսկ զարմացրեց Վահեի նման ազատ ոգուն։ Նա այդ տարի Փարիզում հանդիպեց իր ընկերոջը մի զվարճալի ճանապարհորդության համար, որն ավարտվեց դեպի Հայաստան շրջանցիկ ճանապարհով: Վահեն ցնցվեց՝ իմանալով, թե որքան երկար է գինի արտադրվում Հայաստանում, և զրուցելով շրջանի գինեգործների հետ, ինչպես նաև խաղողի այգիների որոշ տեսարժան վայրեր այցելելով՝ նա հասկացավ, որ Հայաստանը գինեգործության հատուկ վայր է, որը պետք է աշխարհը բացահայտի», -գրում է կայքը։
Վահեն ծիծելով ասում է, որ եթե ստիպված լիներ գրել այն 20 տարի առաջ, ապա նա դեռ գինի կպատրաստեր Տոսկանայում։ «Բայց ավելի քան 15 տարի ես գինի եմ պատրաստում Արցախում, ահա Հայաստանը։ Արցախի Հանրապետությունը տարածք է, որը գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև, և այն պաշտոնապես չի պատկանում որևէ երկրի, քանի որ հակամարտության գոտի է»,- ասում է Վահեն:
Սկզբում Վահեն Հայաստանում օգնել է գինու արդյունաբերության բարելավման հիմքերը դնելուն, իսկ հետո 2009 թ-ին նա որոշում է տեղափոխվել Հայաստան ընտանիքի հետ` կնոջ և երկու երեխաների հետ։ Նա ի վերջո հաստատվում է Հայաստանի արևմտյան հատվածում, որը սահմանակից է Թուրքիային՝ Արմավիրի մարզ, և այնտեղ էր վերջին 12 տարիներին, իսկ նրա դուստրը՝ Այմինը, վեց տարի առաջ տեղափոխվել է այնտեղ մշտական․ 2015 թվականը նրա առաջին հայկական բերքահավաքն էր: Այմին հիմնադրել է «Զուլալ»-ը 2017-ին։
Այմինը պատմել է այն մասին, թե ինչպես է Հայաստանում սրընթաց զարգանում գինեգործության մշակույթը, քանի որ 2015 թ-ին կարճ ժամանակահատվածում բացվել է գինու առաջին բարը` In Vino-ում, և երկու տարի անց բացվել է գինու վրա հիմնված առաջին ռեստորանը` Wine Republic-ը, և ամեն տարի տեսնում է, թե ինչպես է մարդկանց ավելի հարմարավետ դառնում, հատկապես կանանց, գինին խմել հասարակական վայրերում։