Ադամ Շիֆ. Մենք կարողացանք ավելի քան 52 միլիոն դոլարի ֆինանսավորում ապահովել Հայաստանի և Արցախի համար

Մենք կարողացանք ավելի քան 52 միլիոն դոլարի ֆինանսավորում ապահովել Հայաստանի և Արցախի համար: Այս մասին հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը (Կալիֆոռնիա նահանգ):

«Կործանարար հակամարտությամբ և անհավատալի տառապանքներով մեկ տարուց հետո մենք, ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբակցության մյուս համանախագահների հետ միասին, վերջերս ներկայացված ծախսերի օրինագծում կարողացանք ավելի քան 52 միլիոն դոլարի ֆինանսավորում ապահովել Հայաստանի և Արցախի համար: Այս կայուն ներդրումները կաջակցեն Հայաստանում ժողովրդավարական, տնտեսական և էներգետիկ բարեփոխումներին և հրատապ մարդասիրական օգնություն կտրամադրեն Արցախին:

Բայց մեր աշխատանքը հեռու է ավարտից: Մենք պետք է շարունակենք հորդորել Բայդենի վարչակազմին ձեռնարկել բոլոր հնարավոր դիվանագիտական միջոցները` ադրբեջանական ագրեսիային վերջ տալու և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը ապահովելու հմար, որոնց մի մասը խոշտանգումների է ենթարկվել` մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաների խախտմամբ: և մենք պետք է նաև շարունակենք հորդորել նախագահ Բայդենին հրաժարվել Ալիևի ռեժիմին օգնելուց, որը շարունակում է մարդու իրավունքների լուրջ խախտումներ կատարել և սպառնալ Հայաստանի անկախությանը:

Ես միշտ կանգնելու եմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին»,- ասվում է Ադամ Շիֆի հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am: