2021-07-14 13:06
Լրատվական գործակալություններ
Պարզվել է Գորիսում տեղի ունեցած փոխհրաձգության մասնակիցների շրջանակը
Պարզվել է Գորիսում տեղի ունեցած հրաձգության մասնակիցների շրջանակը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նա նշեց, որ այժմ տարբեր միջոցառումներ են ձեռնարկվում տեղի ունեցածի բոլոր մանրամասները ճշտելու համար։ ՀՀ քննչական կոմիտեում արդեն կա հարուցված քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ երկու և ավել անձի առողջությանը ծանր վնաս պատճառել), 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 258 –հոդվածի 4 մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով)։