ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՕՊԵՐԱՅՈՒՄ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ ՋՈՒԶԵՊԵ ՎԵՐԴԻԻ «ՌԻԳՈԼԵՏՈՆ»

Հունիսի 7-ին Նյու Յորքի քաղաքային օպերան հայտարարեց հայտնի դիրիժոր և դաշնակահար Կոնստանտին Օրբելյանին երաժշտական տնօրենի և գլխավոր դիրիժորի պաշտոնում նշանակելու մասին։

Թատրոնում մաեստրոյի առաջին բեմադրությունը կլինի Ջուզեպե Վերդիի «Ռիգոլետոն», որը կներկայացվի Քինգսթոնում՝ Նյու Յորք նահանգ, «Phoenicia Festival of the Voice» միջազգային փառատոնի ընթացքում։ Օպերայի հաջորդ կատարումը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին Մանհեթենի Բրայանթ պարկում ամեմանյա երաժշտական պիկներիկների շրջանակներում։

«Մենք, իսկապես, շատ ուրախ ենք Նյու Յորքի օպերայի ընտանիքում ողջունել համաշխարհային հայտնիություն վայելող մաեստրո Կոսնտանտին Օրբելյանին»,- նշանակումը մեկնաբանել է թատրոնի գլխավոր տնօրեն Մայքլ Կապասոն։

Օրբելյանն իր հերթին ընդգծել է երաժշտական ոլորտի վերադարձի կարևությունը բարդ շրջանից հետո, որը կապված էր կորոնավիրուսի համավարակի հետ։ «Մենք օպերան գնահատողներին Ամերիկայից և դրա սահմաններից դուրս նշանավոր երգիչներին հանդիպելու ուրախություն կպարգևենք»,- ասել է մաեստրո Օրբելյանը։

Դիրիժոր Կոնստանտին Օրբելյանին, որը չորս անգամ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի, «Opera News» ամսագիրն անվանել է «դիրիժոր, որի մասին երգիչը կարող է միայն երազել»։

Դիրիժորը ելույթ է ունեցել և ձայնագրվել օպերային ամենահայտնի երգիչների հետ, ինչպիսիք են Ռենե Ֆլեմինգը, Սոնդրա Ռադվանոսվկին և Լոուրենս Բրաունլին, երկար տարիներ սերտ համագործացկել է, ելույթ ունեցել և ձայնագրվել Դմիտրի Խվորոստովսկու և այլ հայտնի երգիչների հետ՝ Իլդար Աբդրազակով, Օլգա Գուրյակովա, Մարինա Դոմաշենկո, Աիդա Գարիֆուլինա, Էլինա Գարանչա և այլք, դիրիժոր է եղել լեգենդար դաշնակահար Վան Կլիբերնի վերջին համերգներից մեկի ընթացքում, ելույթ է ունեցել Եվրոպայի, Ռուսաստանի, Հյուսիսային Ամերիկայի և Ասիայի լավագույն համերգասրահներում։

Օրբեյանը դարձել է ԱՄն առաջին քաղաքացին, որը Ռուսաստանում երաժշտական կոլեկտիվ է գլխավորել։ 2004թ-ի հունվարին Օրբելյանին շնորհվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում, որը երբեք այլ երկրի քաղաքացու չի շնորհվել։

News.am