ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԹՌԻՉՔ

Նիկոլ-չագուճիկը, նույն ինքը՝ երկրի նախկին գլխավոր ուսապարկը, նոր նշանակումների է պատրաստվում կառավարությունում։ Բոլոր ԶԼՄ-ները իրար հերթ չտալով գրում են Փաշինյանի պրոֆեսիոնալներով ոչ հարուստ կադրային պաշարում սպասվող վերադասավորումների մասին։ Առայժմ անհասկանալի է, թե ինչ պաշտոն են վստահելու Արարատ Միրզոյանին, ինչ աթոռ կզբաղեցնի Ռուստամ Բադասյանը, կմնա արդյոք ԱԳՆ ղեկավարի պաշտոնում Արմեն Գրիգորյանը, հերթական նշանակումը կստանա արդյոք Արգիշտի Քյարամյանը՝ Նիկոլի անկրկնելի կադրային ջոքերը:

ԱՐԴԵՆ ՀԵՌԱՑԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։ Ճիշտն ասած, դժվար է հաշիվը չկորցնել՝ թվարկելով, թե Պաշտպանության նախարարության ու Գլխավոր շտաբի քանի ղեկավար է փոխվել Նիկոլի կառավարման ընթացքում։ Համառ խոսակցություններ են շրջում ռազմական գերատեսչությունում սպասվող կրճատումների մասին, իսկ նախարարի պաշտոնում կանխատեսում են Արշակ Կարապետյանի նշանակումը. վերջինս մեկն է այն մարդկանցից, որոնք հեռացվել են պաշտոնից 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո, իսկ պաշտոնազուրկ կարգավիճակով աչքի է ընկել նրանով, որ ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, դրա արդյունքում դառնալով Փաշինյանի խորհրդականը և այդպիսով երկրորդ շունչ հաղորդելով իր կարիերային։

Բայց երբ նայում ես ողջ այդ բրոունյան շարժմանը, մտաբերում ես հին առակն ու դրա բարոյախոսությունը.

«Իսկ դո՜ւք, բարի ընկերնե՜ր,

Հիմա և այլ անգամներ

Ինչպես էլ որ չնստեք,

Քաշեք, քսեք, քսմստեք,

Դուք երաժիշտ դառնալ չեք…»։

Մեր Նիկոլը հիշեցնում է փոքր երեխայի, որի համար բարդ կոնստրուկտոր են գնել։ Իր տարիքի համար՝ չափազանց բարդ։ Նա և՛այսպես է փորձում հավաքել դա, և՛ այնպես. ոչ մի նորմալ բան չի ստացվում: Ու կատաղելով, որ չի հաջողվում գլուխ հանել կոնստրուկտորից, նա որոշում է պարզել դրա էությունը՝ կոտրելով կոնստրուկտորի բոլոր դետալները.... Ընթացում մեծ հաճույք է ստանում անհասկանալի մեխանիզմների և ատամնանվակների նկատմամբ համիշխանությունից և հանգում այն եզրակացության, որ ինչքան քիչ լինեն դետալները, այնքան ավելի լավ։ Օրակարգի գլխավոր հարցն այն է, թե կհասցնի արդյոք Փաշինյանը մինչև վերջ ջարդուփշուր անել կոնստրուկտորը, թե՞ այնուամենայնիվ կհասցնեն խլել նրանից խաղալիքը։

Արմեն Գրիգորյանը, ոչ թե նա, որը փոխնախարար է, այլ հրապարակախոսը գրում է. «Հիասքանչ շոգ ամառ, արձակուրդների շրջան, այգիներում խաղացող երեխաներ, անվրդով Արարատ, պատգամավորները բաշխում են մանդատները, տնտեսական զարգացման ծրագրերն ու ենթակառուցվածքային նախագծերը։ Իսկ իրականում՝ այրվող ինքնաթիռի անկառավարելի թռիչք, որը ցած է գահավիժում։ «Ի՞նչ է լինելու Հայրենիքի և մեզ հետ». սա է բոլորին տանջող հարցը։ «Ոչ ոք չգիտի». այսպես կարելի է թարգմանել բոլոր փորձագետների բազմաժամ հարցազրույցները։ Հավանաբար, ինքնաթիռը կկործանվի. տեսնենք, թե ով ողջ կմնա և ինչը կմնա անվնաս։ Այդ ժամանակ հնարավոր կլինի ինչ-որ բան ծրագրել»։

Եթե շարունակենք Գրիգորյանի այլաբանությունը, ապա բոլորի համար էլ պարզ է, թե որն է խնդիրը։ Ղեկին նստած օդաչուն պիտանի չէ ինքնաթիռ վարելու համար։ Սարից սահնակով ցած սլանալ, ուրախ ծափ ու քրքիջով. սա առավելագույնն է, ինչի ընդունակ է նա։ Բայց օդաչուն ոչ միայն չի ցանկանում ընդունել դա և զիջել իր տեղը։ Նա դեռ մի բան էլ գոհ քայլում է ուղևորասրահում՝ չագուճիկը ձեռքին, շարունակ կրկնելով, որ կսատկացնի յուրաքանչյուրին, ով համարում է, որ ինքը ինքնաթիռ վարել չգիտի։ Ամենազվարճալին այն է, որ շատերին դա դուր է գալիս։ Եթե քոթակում է, ուրեմն սիրում է, վստահ համարում են նրանք։

Փոխարենը՝ իրականանում է Լիլիթ Մակունցի երազանքը։ Նա վերջապես կլքի դժբախտ ու դժգույն Հայաստանը, կդառնա ԱՄՆ-ում ՀՀ դեսպան և կստանա ԱԳՆ-ի գաղտնի շրջաբերականները փորփրելու անարգել հնարավորություն, եթե, իհարկե, այդպիսիք դեռ մնացել են։

Основная тема:
Теги: