Ո´Չ ԹՈՒՐՔԻԱՅԻ, Ո´Չ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԼԱՆՆԵՐՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆԿԱԽ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ` ՀՀ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԷ. Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ
Ստեղծված իրավիճակում կարիք կա մեկ անգամ հիշեցնել միայն մեկ պարզ ճշմարտություն. ո´չ Թուրքիայի, ո´չ Ադրբեջանի պլաններում այս տարածքում անկախ հայկական պետության` ՀՀ գոյություն նախատեսված չէ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Տեղի ունեցող ցանկացած գործողություն պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից և չզարմանալ, որ դիմադրություն չհանդիպելու դեպքում թուրք-ադրբեջանական բանակը շարունակելու է առաջխաղացումը դեպի Հայաստանի խորքը:
Հայաստանի գոյությունը պահպանելը բացառապես Հայաստանն ու հայությունը ղեկավարողների գործն է` ազգի օգնությամբ: Որևէ մեկը առանց մեր ջանքերի մեզ չի օգնելու, առավել ևս երբ տեսնի, որ մենք ինքներս պայքարելու կամք ու ցանկություն չունենք:
Ինչպես արդեն համոզվել ենք, Հայաստանի դե ֆակտո իշխանությունը այս ամենը ոչ միայն չի հասկանում, այլև չի ընդունում սեփական քայլերի հակապետականությունը:
Այսքանը: Որևէ այլ նոր բան չկա: Մնացածը դեկորատիվ է, որն արժենում է մարդկային կյանքեր:
Ամրություն մեր զինվորներին:
News.am