«Հայաստան» դաշինքը բոյկոտում է Ռուբինյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու քվեարկությունը

«Հայաստան» դաշինքը չի մասնակցի Ռուբեն Ռուբինյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու քվեարկությանը։ Այս մասին Հայաստանի նորընտիր 8-րդ գումարման Ազգային ժողովի հատուկ նիստում օգոստոսի 3-ին հայտարարեց «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Մինասյանը հասկանալ տվեց, որ թեկնածուին բազմաթիվ հարցեր ունեն, հատկապես Թուրքիայում նրա ժամանակավոր ապրելու, նախորդ խորհրդարանում աշխատելու ժամանակ չհիմնավորված պագևավճարներ ստանալու և այլ հարցերի մասով։

Նշենք, որ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունն առաջադրել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

 Քվեարկությունը կսկսվի ժամը 12.45-ին և կտևի մինչև 13.30-ը, տեղեկացնում է News.am։