ՄԱՀԱՑԵԼ Է ԱՆՎԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ

Հայաստանի հանրապետության Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի Շինարարների միությունը ցավով հայտնում են, որ օգոստոսի 16-ին Մոսկվայում մահացել է մեր երկրի արժանավոր զավակներից ևս մեկը՝ Սերգեյ Մովսեսի Մովսիսյանը:

Սերգեյ Մովսիսյանը ծնվել է 1934 թվականին, Լենինականում: 1951 թվականին ավարտելով դպրոցը տեղափոխվել է Երևան, ընդունվել Պետական Համալսարանի Երկրաբանական ֆակուլտետը: Ավարտելուն պես անմիջապես աշխատանքի է անցել է «Հայարդնախագիծ» (Հայաստանի արդյունաբերական նախագիծ) ինստիտուտում, սկզբում, որպես հանքախույզ երկրաբան, հետո մինչև 1989 թվականը՝ երկրաբանական արշավախմբի ղեկավար:

1974 թվականից Սերգեյ Մովսիսյանը ընդգրկվել է Կուբա հրավիրված խորհրդային մասնագետների կազմում, հիդրոկառույցների, մասնավորապես, ջրամբարների,ամբարտակների շինարարության իրականացնելու: Աշխատել է Սանտա Կլարա (1974-1976 թթ. ) և Կամագուեյ (1980-1982թթ.) քաղաքներում որպես ինժեներ հիդրոերկրաբան:

Կուբայի կառավարությունը ,1975 թվականին, արդյունավետ աշխատանքի և նշանակալի ներդրման համար Սերգեյ Մովսիսյանին պարգևատրել է «Մոնկանդանտա զորանոցների գրավման 20 ամյակի» հոբելյանական մեդալով:

1985-1995 թվականներին աշխատել է «ԻԺնախագիծ» ինստիտուտում որպես Երկրաբանական քարտեզավորման բաժնի պետ, 1995-2002 թվականներին Քաղաքաշինության նախարարության գիտատեխնիկական վարչությունում,2002-2012 թվականներին «ՊԵՏԷՔՍՊԵՐՏԻԶԱ» -ի երկրաբանական փորձաքննության կենտրոնում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ:

Քաղաքաշինության բնագացառում ունեցած նշանակալի ավանդի համար, 2009 թվականին Սերգեյ Մովսիսյանը արժանանացել է ոսկե մեդալի:

Ոլորտի և հանրության համար բարձրակարգ մասնագետ, երկրաբանության գիտակ,նրբաճաշակ ու ազնիվ մարդ,ըստ արժանվույնս գնահատված Սերգեյ Մովսեսի Մովսիսյան:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին, ընկերներին, ոլորտի մասնագետներին Սերգեյ Մովսիսյանի մահվան կապակցությամբ:

ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ՝ Արմեն Ղուլարյան

Հայաստանի Շինարարների միության նախագահ՝ Գագիկ Գալստյան

Սերգեյ Մովսիսյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա Երևանում ուրբաթ, օգոստոսի 20-ին, ժամը 12.00-ին, Սան Լազարո սգո սրահում, հուղարկավորումը, նույն օրը ժամը 14.00-ին: