ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԵՎ ՏՐԱՆՍՄԱՇՀՈԼԴԻՆԳԸ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Փաստաթուղթը ստորագրվել է «PRO//Движение.Экспо» 1520 տարածության Միջազգային երկաթուղային սալոնի շրջանակներում և կգործիի հինգ տարի:
Կողմերը պայմանավորվել են համագործակցել ռազմավարական արտադրանքի տեսականու մշակման և ՀԿԵ երթուղային ցանցի պահանջարկի գնահատման առումով: Փոխգործակցության նպատակն է շարժակազմի մշակումն ու արտադրությունը, որը մաքսիմալ կհամապատասխանի տեխնիկական հագեցվածության և հարմարավետության մակարդակին ներկայացվող պատվիրատուի և ուղևորների պահանջներին:
Կողմերը մտադիր են աշխատանքային խմբեր ձևավորել, որոնք անհրաժեշտ տեղեկատվությամբ կփոխանակվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ, համատեղ հանդիպումներ կանցկացնեն, ինչպես նաև կիրականացնեն այլ աշխատանքներ, որոնք անհրաժեշտ կլինեն համատեղ խնդիրների իրականացման համար:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: