ԺԱՆ-ՊՈԼ ԲԵԼՄՈՆԴՈՅԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՓԱՐԻԶՈՒՄ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ
Սեպտեմբերի 9-ին Փարիզում տեղի կունենա Ժան-Պոլ Բելմոնդոյի համազգային ոգեկոչման արարողությունը: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ելիսեյան պալատը:
Արարողության անցակցման վայր է ընտրվել Հաշմանդամների տունը՝ Ֆրանսիայի ականավոր մարդկանց հետ հրաժեշտի արարողությունների ավանդական վայրը: Երկուշաբթի մշակույթի գործիչները, ինչպես նաև տարբեր կուսակցություններ ներկայացնող քաղաքական գործիչներ հանդես էին եկել դերասանի հիշատակը հավերժացնելու պահանջով:
Ժան-Պոլ Բելմոնդոն մահացել էր երկուշաբթի Փարիզի իր տանը: Ինչպես Agence France-Presse-ին հայտնել է նրա փաստաբանը, դերասանը վերջին ամիսներին ծանր հոգնածություն էր զգում, սակայն կյանքից հանգիստ է հեռացել: Իր դերասանական կարիերայի ընթացքում, որը սկսվել է 1957 թվականին, Բելմոնդոն խաղացել է ավելի քան 100 դեր ֆիլմերում և ֆրանսիական թատրոնների բեմերում: Նա հայտնի դարձավ 1960-ին Ժան-Լյուկ Գոդարի «Վերջին շնչով» ֆիլմի և Վիտորիո Դե Սիկայի «Չոչարա» ֆիլմի թողարկումից հետո, որն «Օսկար» մրցանակի էր արժանացել: