«ԱՄԵՐԻԱ ՍԵՐՈՒՆԴ 13». ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆԱԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Ամերիաբանկը մեկնարկում է հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` «Ամերիա Սերունդ 13»-ը: Ծրագիրը բացառիկ հնարավորություն է 21-27 տարեկան այն երիտասարդների համար, որոնք ցանկանում են իրենց մասնագիտական ուղին սկսել Ամերիաբանկում, ձեռք բերել նոր հմտություններ և փորձ, դառնալ մրցունակ մասնագետներ:
Այս տարի «Ամերիա Սերունդ 13» ծրագրի մասնակից երիտասարդները մասնագիտանալու են բիզնեսի սպասարկման ոլորտում` մասնակցելով դասընթացների, ստեղծարար քննարկումների, գտնելու են մարդակենտրոն լուծումներ և բացահայտելու են գերազանց սպասարկման գաղտնիքները, ձեռք են բերելու մասնագիտական հմտություններ, ծանոթանալու են նորարար մոտեցումների` ուղղորդում ստանալով արհեստավարժ Ամերիացիների կողմից:
Ընտրական փուլերը հաղթահարած երիտասարդները երեք ամիս շարունակ ստանալու են գործնական գիտելիքներ` ծանոթանալով ժամանակակից բիզնեսի առաջատար փորձին: Անհրաժեշտ է ունենալ բարձրագույն մասնագիտական կրթություն, հաղորդակցման հմտություններ, պատասխանատվության զգացում և նոր գիտելիքներ ձեռք բերելու և անընդհատ զարգանալու ցանկություն:
Ամերիա Սերունդը յուրօրինակ հարթակ է գործատուի և թիրախային բուհերի երիտասարդ մասնագետների միջև` նրանց համար ստեղծելով մասնագիտական աճի և առաջխաղացման հնարավորություն:
Ծրագրի ավարտին ձեռք բերված գիտելիքներն ու փորձը լավագույնս կիրառած երիտասարդներին հնարավորություն կտրվի շարունակելու իրենց մասնագիտական ուղին Ամերիաբանկում` աշխատանքի անցնելով մասնաճյուղային մեծ ցանցում կամ կոնտակտային կենտրոնում:
Տեղեկացնենք նաև, որ ծրագրի ընթացքում մասնակիցները վարձատրվելու են:
2012թ.-ից մինչ այսօր իրականացվել է «Ամերիա Սերունդ» թվով 12 ծրագիր, որոնց արդյունքում Ամերիա թիմին է միացել ավելի քան 230 թիմակից:
«Ամերիա սերունդ» ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: Դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. սեպտեմբերի 21-ը ներառյալ: