«Հրապարակ». ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ ԱՌԱՋԱՐԿԻՆ - ԱՅՍՕՐ` ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը համաձայնել է «Հայաստան» դաշինքի առաջարկին՝ ԱԺ-ում Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը քննարկելու համար փակ նիստ հրավիրել։ Խնդիրն ԱԱԾ տնօրենի ներկայությունն է, որն ընդդիմության գլխավոր պահանջն է։ Ընդդիմադիրներին փոխանցել են, որ նա ԱԺ գալու խնդիր չունի, պետք է հարմարեցնել աշխատանքային գրաֆիկը, չի բացառվում, որ հենց այսօր էլ տեղի ունենա փակ նիստը։

Մի քանի օր է՝ Որոտանի հատվածում ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են դրել և գումար են գանձում իրանցի վարորդներից։ ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանեց, որ դա ադրբեջանական Էյվազլիի տարածքն է։ Հիշեցնենք. շաբաթներ առաջ դաշինքի նախաձեռնած փակ նիստին ներկայացել էր ԳՇ պետի տեղակալը, որը բավարար տեղեկացված չէր եղել»։

Aysor.am