ԳՈՒՆԱԳԵՂ ՊԱՐԱՆՈՅԱ

Նիկոլաթուրքերը հրավիրում են նշելու հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը

Սեպտեմբերի 17-ին Գորիս-Կապան ավտոճանապարհի ոստիկանական կետում ադրբեջանցիները կանգնեցրել են Արցախի Հանրապետության ֆուտբոլի մանկապատանեկան հավաքականի ավտոբուսը: Տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը ավտոբուսի կողային հատվածից դանակով քերում հայկական երկրորդ հանրապետության դրոշի պատկերը։

Ադրբեջանցիները դեռահասներին իջեցրել են ավտոբուսից՝ սպառնալիքների ու անպարկեշտ հայհոյանքների տարափով: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ժպիտը երեսին անվանեց ադրբեջանցիների այդ պահվածքը «մանր գործողություն»: Այդպես են արձագանքում նիկոլաթուրքերը։ Այդ կադրերին նույնիսկ մեկ հայացք նետելիս սեղմվում են նորմալ տղամարդկանց բռունցքները։

Երկրի ամենաբարձր ամբիոնից կապիտուլյանտը ստեց ժողովրդին ու պատգամավորներին, թե «գունագեղ տոնակատարություն» ասելով նկատի է ունեցել ազգային դրոշի գույները։ Հաջորդ օրը նրա օգնական Նաիրի Սարգսյանը կառավարության շենքում ընդունեց զոհված զինվորների ծնողներին, որոնք բողոքում էին Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների դեմ: Հանդիպումից հետո որոշ մայրեր Հանրային հեռուստաընկերության տեսախցիկների առջև հայտարարեցին, որ դեմ չեն «հիշատակի միջոցառումների ծրագրին»։ Հետին պլանում նույն տեսախցիկն արձանագրեց բեմահարթակի կառուցումը՝ «Բարեկամություն» պարային համույթի ելույթի համար։ Մյուս մայրերը (մեծամասնությունը) հայտարարեցին, որ իրենք չեն ծախվում, ուստի համաձայնություն չեն տվել սեպտեմբերի 21-ի միջոցառումների անցկացմանը։ Նրանք պահանջել են հեռացնել հրապարակում կանգնեցված կառույցները։

Եթե նախքան 44-օրյա պատերազմը ոստիկանները կառավարության շենքի առջև ասֆալտի վրայով քարշ էին տալիս առաջին պատերազմում զոհվածների մայր և այրի Մարգարիտա Խաչատրյանին, ապա սեպտեմբերի 18-ին Ազնավուրի հրապարակից բերման ենթարկեցին 21 մարդու, ներառյալ զոհվածների հարազատների։ Մարդիկ բողոքում էին սեպտեմբերի 21-ի միջոցառումների դեմ, սակայն նրանց նույնիսկ թույլ չէին տվել մտնել Հանրապետության հրապարակ ՝ վախենալով, որ կվնասեն «գունագեղ տոնակատարության» համար նախատեսված սարքավորումը։

Ինչպե՞ս կարելի է հավատալ այն իշխանությանը, որը «տժժում» է հունական էլիտար լողափերին, ադրբեջանական բանտերում հայ գերիների խոշտանգումների փաստերն անվանում «հնարովի տեսարաններ» և հրավիրում ժողովրդին «գունագեղ տոնակատարության», երբ զոհվածների մահվան տարին դեռ չի լրացել, երբ ոչ բոլոր գերիներն են վերադարձվել հայրենիք, երբ անտառներում դեռ գտնում են հայ զինվորների մասունքները: Այս իշխանության ներկայացուցիչների համար հայ դեռահասների նվաստացումը մանրուք է։ Դա նիկոլոթուրքերի հոգեբանությունն է։

Կապիտուլյանտը ժողովրդին կոչ արեց մասնակցել «գունագեղ տոնակատարությանը», որպեսզի Բաքվում ու Անկարայում նստած իր տերերին ցույց տա, որ զանգվածային հայ քաղաքացուն նախրի վերածելու խնդիրը կատարվել և գերակատարվել է: Ինչ-որ մեկը դեռ կասկածո՞ւմ է, որ Հանրապետության հրապարակը մարդաշատ է լինելու։ Համապատասխան հրահանգներն արդեն ուղարկվել են դպրոցների տնօրեններին, իսկ մայրաքաղաքի հարակից համայնքների աշխատակազմերն ավտոբուսներով կապահովեն սեպտեմբերի 21-ին երկրի գլխավոր հրապարակ գալ ցանկացողներին: Նիկոլին անհրաժեշտ է քանակ ապահովել, որպեսզի իր տերերին ցույց տա, թե ժողովուրդը պատրաստակամությամբ է արձագանքել իր կոչին։ Երբ հասարակության ողջամիտ մասը սկսեց մատը պտտեցնել քունքի մոտ, նա անմիջապես ստեց խորհրդարանի ամբիոնից, թե «գունագեղ տոնակատարություն» ասելով՝ նկատի է ունեցել հայկական դրոշի վառ գույները, այլ ոչ թե երգ ու պարը երկրի գլխավոր հրապարակում։

Ժողովրդին ապուշացնելու իշխանության ուղեգիծը մեր աչքի առաջ շատ վտանգավոր ուրվագծեր է ստանում։ Դեռ երբեք իշխանական քարոզչամեքենան այսքան հիմնավորապես կենտրոնացած չի եղել մեկ կոնկրետ խնդրի լուծման վրա. ապուշացնել։ Ապուշացնել, որպեսզի ստիպեն հավատալ, թե Արցախը Արևմտյան Ադրբեջան է, իսկ Սյունիքի մի մասը՝ Խորհրդային Ադրբեջան, թե Որոտանը Որոտան չէ, այլ այն, ինչ ադրբեջանցիներն են ասում, իսկ երբ Ալիևը խոսում է Սևանի ու Երևանի նկատմամբ իր նկրտումների մասին, ապա պետք է հավատալ ոչ թե նրան, այլ «խաղաղության դարաշրջանի» մասին Նիկոլի խոսքերին: Ապուշացմանը հարմարվելու դիմաց կարելի է ստանալ «պարանոյա» ախտորոշում։

«Խաղաղության դարաշրջանը» սկսվեց բնորոշ ժեստով

Սյունիքի մայրուղու վրա, որտեղ տեղադրված է «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակը, հայկական համարանիշներով մեքենաների ուղևորներին զինված ադրբեջանցիները ցույց են տալիս գլուխը կտրելու բնորոշ ժեստը։ Ցույց են տալիս բոլորին, այդ թվում՝ երեխաներին ու կանանց։

Գեղարքունիքի համայնքների բնակիչներին, որոնք ադրբեջանական դիրքերը տեսնում են իրենց տների պատուհաններից, զավթիչները նույն ժեստն են ցուցադրում: Սեպտեմբերի 16-ին Վարդենիս-Սոթք մայրուղին փակած Գեղամասար համայնքի բնակիչները խոսում էին այն մասին, որ իշխանությունն ի վիճակի չէ ապահովել իրենց անվտանգությունը։

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը պայմանավորված պատերազմի արդյունքում Ալիևին հանձնեց Արցախի Հանրապետության տարածքի 75 տոկոսը, այսօր նա նույնն է անում Հայաստանի հետ՝ հիմարացնելով ժողովրդին խորհրդային Ադրբեջանի սահմանների և վարչատարածքային բաժանման մասին հեքիաթներով։ Դրան նախորդել էին Ջի-Փի-Էս-ի մասին հեքիաթներն ու ինչ-որ քարտեզներ։ Նիկոլաթուրքերը հավատացին այդ հեքիաթներին. չէ՞ որ դրանք նույն զոմբիներն են, որոնք սակայն արդեն հատել են իրականությանը համարժեք արձագանքելու նորմալ մարդկային ունակության անդարձալիության կետը։ Ապուշացումն այնքան խորն է ախտահարել զանգվածային գիտակցությունը, որ մարդիկ ավելի հեշտությամբ հավատում են, թե հողերը հանձնել են Նիկոլից առաջ, քան որ Նիկոլը յուզգյարացել է Ալիևի հետ ու տվել նրան այն, ինչը բոլոր ժամանակներում համարել է բեռ ու գլխացավանք, այսինքն՝ հայկական երկրորդ պետությունը։ Իսկ քանի որ ախորժակն ուտելու ընթացքում է բացվում, ապա Ալիևը հիմա էլ ուզում է նաև Սյունիքը, Գեղարքունիքը, Սևանն ու Երևանը։

Զավթիչները եկել են մեր երկիր, որպեսզի խլեն այն և ապարտեիդ հաստատեն։ Այդ մտադրությունները նրանք ցուցադրում են ամեն օր, իսկ կապիտուլյանտն ու իր հանցախումբը խոսում են այն մասին, թե վաղը գալու է «խաղաղության դարաշրջանը», և մենք առևտուր ենք անելու Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Մեզ ասում են, որ ուզում են ոչնչացնել մեզ ու խլել մեր երկիրը, ինչպես որ խլեցին Արցախի Հանրապետության 75%-ը, իսկ մենք պատասխանում ենք, որ պատրաստ ենք խաղաղ ապրել ու առևտուր անել։ Ո՞ւմ հետ: Նրանց, ովքեր սպառնում են մեր երեխաների՞ն։

Ասացեք, ո՞ր մի մեղսունակ իշխանությունը անկախության 30-ամյակ կնշի՝ իր երկրի տարածքի բռնազավթման պայմաններում։ Կապիտուլյանտը ադրբեջանական է հայտարարել ԳորիսԿապան ճանապարհահատվածը՝ չունենալով դրա որևէ իրավաբանական իրավունք: Նա Հայաստանին զրկում է Իրանի հետ կապից հանցավոր կամայականության արդյունքում, իսկ այսօր ժողովրդի թիկունքում բանակցում է սահմանազատման ու սահմանագծման համաձայնագրի շուրջ՝ շրջանցելով Արցախի կարգավիճակի հարցը։

Աշխարհում ոչ մի տեղ արտաքին սահմանները չեն որոշվում վարչատարածքային բաժանմամբ, համաշխարհային պրակտիկայում չկա նախադեպ, որ զորքերի հետքաշումը նախորդած լինի սահմանազատմանն ու սահմանագծմանը (ամեն ինչ արվում է հակառակ կարգով) և, վերջապես, վարչատարածքային բաժանման մասին օրենքում մի բառ անգամ չկա այն մասին, թե Ադրբեջանի սահմանն անցնում է Գորիս-Կապան հատվածով:

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՐԱՆՈՅԱՆ ՎԱՐԱԿԻՉ Է։ Քանի դեռ ժողովրդի մի մասն անջատել է ուղեղն ու պարում է Նիկոլի դուդուկի տակ, երկիրը չի կարող դիմակայել բռնազավթմանը։ Ադրբեջանցիները սպանում ու գերեվարում են մեր զինվորներին, առևանգում անասուններին, կրակում հայկական համայնքների տների վրա, հրկիզում դաշտերը, իսկ կապիտուլյանտը մեզ հրավիրում է երկրի գլխավոր հրապարակ՝ տոնելու անկախության 30-ամյակը։ Ոչ այնքան վաղուց կապիտուլյանտը հայտարարություն տարածեց, թե իրեն այնպիսի տեղեկություններ են հայտնի Ալիևի ու Ադրբեջանի մասին, որ դրանց հրապարակումը պարզապես կպայթեցնի ադրբեջանական հասարակությունն ու կփլուզի այն ներսից։ Այդ ժամանակից ի վեր բոլորը հարցնում են կապիտուլյանտին, թե ինչո՞ւ Ադրբեջանը փլուզելու փոխարեն՝ փլուզեց Արցախն ու Հայաստանը։

Սյունիքում ադրբեջանցիները փորձում են զավթել Ուղտասարի բարձունքը, Իշխանասարից հետո դա ևս մեկ կարևոր ռազմավարական դիրք է։ Պարանոյան բնութագրվում է գլխուղեղի կեղևում «պասիվ արգելակման» և «մշտակայուն գրգռվածության» վիճակով, ընդ որում արգելակումն առաջանում է մշտակայուն գրգռվածությունից, երբ մարդը սևեռվում է նույն մտքի վրա։ Մոտավորապես այդպիսի վիճակում է հայ հասարակության այն հատվածը, որը ոչ մի կերպ չի հրաժարվում «Նիկոլ՝ վարչապե՛տ» կործանարար մտքից։ Վաղը նիկոլաթուրքերին ավտոբուսներով կբերեն Հանրապետության հրապարակ, գունագեղ դրոշներ ու դրոշակներ կբաժանեն, իսկ Նիկոլը կշնորհավորի նրանց տոնի առթիվ։

Основная тема:
Теги: