Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՄԻ՛ ԹՈՂԵՔ, ՈՐ ՁԵԶ ՄԱՆԻՊՈՒԼԱՑՆԵՆ ՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՔ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԱՌՈՒՄՈՎ ՁԵԶՆԻՑ ՀԱՍՏԱՏ ԱՎԵԼԻ ՑԱԾՐ ԵՆ

Նիկոլի տեղեկատվական մարտավարությունը այս երեք տարում նույնն է. ամեն գնով լինել մեդիադաշտի օրակարգ թելադրողը։

Լայվերով էր լցնում, էշ-էշ հայտարարություններով, «հանկարծակի վրիպումներով», բեմադրած տեսանյութերով և լուսանկարներով («հարբած քնած Նիկոլը», «ձիուց ընկնեիր, ավելի շատ լայք կհավաքվեր») և այլն, և այլն։

Կապ չունի, հայհոյում եք, թե ուղղակի զարմանքն արտահայտում, թե դավաճանի գովքը երգում, իր խնդիրը լուծում է. նա մնում է քննարկման №1 թեման, նա միշտ աչքի առաջ է, նրան միշտ հիշում են։

Իհարկե, ամենավատ պահերին նա հանկարծ կորում է։ 3–4–5 օր չկա, և այդ օրերին իր տուզիկներն են սկսում լցնել ֆեյքնյուզեր և ինչ-որ էշություններ դաշտ, որպեսզի հանրային ցասման կրակն իրենց վրա վերցնեն... Երբ իրավիճակը մի քիչ հանգստանում է, Նիկոլն իր ընտանիքի անդամներով նորից գլուխը ծակից հանում է և վերադառնում իր սովորական մարտավարությանը։

Ասածս ինչ է. բավ է իր թելադրած օրակարգերը ուռացնեք, փչեք ու դարձնեք հանրային քննարկումների հիմնական, իսկ երբեմն էլ միակ թեման։

Այդ մարտավարությունը հաջողում է, որովհետև չեք կարողանում հույզերը զսպել ու սկսում եք իր թելադրած օրակարգերով, իր գծած շրջանակներում իր ամենաանասուն ասելիքը դարձնել լեգիտիմ քննարկման թեմա (օր.` «Այդ ճանապարհն իրենցն է, մենք այդտեղ ոչ մի բան չենք կարող անել»։ Ոչ, սուտ է՝ իրենցը չէր, եթե Հայաստանի պաշտոնյաները դա չհաստատեին, ու հիմա էլ դեռ ուշ չէ այդ ճանապարհի պատկանելիության թեման վերաբացելու համար)։

Մի՛ տրվեք հույզերին, էժան սադրանքներին, մի՛ թողեք, որ ձեզ մանիպուլացնեն մարդիկ, որոնք ինտելեկտուալ առումով ձեզնից հաստատ ավելի ցածր են։

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ, ֆեյսբուքյան էջ