«Հրապարակ»․ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ

Կալանավայրերում դժգոհություն է հասունանում իշխանությունների դեմ. կալանավորների մեծ մասը սպասումներ է ունեցել, որ անկախության 30-ամյակին համաներում կհայտարարվի, սակայն դա տեղի չի ունեցել: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Ինչպես գիտենք` այդ օրը, հատկապես հոբելյանական տարիներին, դա արվել է, և շատ դատապարտյալներ դրանից շահել են, ինչն այս տարի տեղի չունեցավ:

Թերթի մեկնաբանմամբ` բանն այն է, որ այստեղ ևս իրավիճակ է փոխվել. եթե նախկինում քաղաքական իշխանությունը համաներումը սեփական շահին էր ծառայեցնում և գործարք առաջարկում կալանավորված հեղինակություններին՝ համաներվելու դեպքում իշխանության շահը պաշտպանել, ընտրություններին հօգուտ իշխանության աշխատել, այժմ դրա կարիքը չկա:

«Իսկ պատերազմից հետո էլ կալանավորների մեծ մասը Նիկոլ Փաշինյանին և գործող իշխանություններին դեմ է: Մանավանդ հեղինակությունների շրջանում տաբու է դրված` հող ու զոհ տվածների կողքին կանգնելու առումով»,– գրում է «Հրապարակը»:

Sputnik Արմենիա