ԵՄ-ը կոչ է արել Իրանի ԱԳՆ ղեկավարին վերսկսել բանակցությունները Թեհրանի միջուկային թղթապանակի վերաբերյալ

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը կոչ է արել Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանին վերսկսել բազմակողմ բանակցությունները Թեհրանի միջուկային թղթապանակի վերաբերյալ, տեղեկացնում է IRNA գործակալությունը։

ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը հաստատել է, որ կողմերը քննարկել են այդ թվում իրավիճակը Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

«Ինչ վերաբերում է Բորելին, ապա, այո, մենք խոսել ենք Իրանի մասին։ Ես կարծես հիշատակել եմ այն մասին, որ Բորելը տեսնվել է Իրանի արտաքին գործերի նախարարի հետ այսօր ավելի վաղ։ Հասկանալի է՝ մենք բոլորս շահագրգռված ենք, որպեսզի վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ։ Եվ դա նրա ազդանշանն էր իրանցիներին, և մենք դա գնահատեցինք»,- ասել է դիվանագետը։

Հարցին, թե կարող է արդյոք Նյու Յորքում տեղի ունենալ ամերիկյան և իրանական արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում, ներկայացուցիչը չի պատասխանել։

«Ինչ վերաբերում է իրանցիներին, այս երեկո հայտարարելու բան չկա, ներկա պահին ոչինչ նախանշված չէ»,- ասել է ճեպազրույցը վարողը։

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր, որ ամերիկյան վարչակազմը տրամադրված է, որ Վիեննայում քննարկվի Թեհրանի միջուկային թղթապանակը, այլ ոչ թե այդ նպատակով կայանա Բլինքենի հանդիպումն Աբդոլահիյանի հետ, տեղեկացնում է News.am։