Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայց է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայց է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ Հայաստանին մեղադրելով ադրբեջանցիների նկատմամբ «էթնիկ զտումների քաղաքականության» մեջ, տեղեկացնում է News.am։

Փաստաթուղթը հրապարակվել է միջազգային դատարանի Twitter-ի էջում։

Հայցը ներկայացվել է այն բանից հետո, երբ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել նույն Հաագայի դատարան՝ Բաքվին մեղադրելով հայատյացության քաղաքականություն վարելու մեջ։

Իր հայցում Ադրբեջանը պնդում է, թե «Հայաստանը կրկին ադրբեջանցիների նկատմամբ էթնիկ ատելության հողի վրա կոշտ վերաբերմունքի օբյեկտ է դարձել»։

Ադրբեջանը դիմել է նաև դատարան՝ խնդրելով անհապաղ նշել «ժամանակավոր միջոցները՝ ուղղված ադրբեջանցիների պաշտպանությանը»։