Իշխան Սաղաթելյան․ Փաշինյան-Էրդողան սիրախաղ է սկսվել

Այս պահին Հայաստանին սպասվում է թուրքացման գործընթաց: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը, տեղեկացնում է News.am:

«Մենք ունենք լրջագույն մտահոգություն, և նաև դատապարտելի է Նիկոլ Փաշինյանի և Էրդողանի սիրախաղը, որ սկսվել է այս օրերին: Պատահական չէ, որ երեկ ևս Էրդողանն ասաց, որ Հայաստանից ստանում ենք դրական ազդակներ:

Ակնհայտ է, որ գաղտնի կապեր և բանակցություններ Հայաստանի և Թուրքիայի միջւև, և դա չի բխում ՀՀ շահերից:

Նրանք, որոնք արդարացնում են սա և ասում՝ այո, մենք պետք է խոսենք, շատ հստակ է. Թուրքիան մեր առջև դրել է 3 պայմաններ, դրան ավելացել է 4-րդը՝ միջանցք Սյունիքով: Թուրքիայի պահանջներն են՝ հրաժարում Արցախից, հրաժարում Ցեղասպաբնության միջազգային ճանաչումից, ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Հիմա հստակ հարց եմ տալիս. ՀՀ իշխանություններն այս պահանջներից որն են պատրաստ բավարարելն»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ իշխանությունները պնդում են, որ միջանցք չի լինելու, Սաղաթելյանն արձագանքեց. «Ես իրենց ոչ մի պնդումին չեմ հավատում, դրա համար բոլոր հիմքերն ունեմ: Իրենք ինչ ասել են, արել են հակառակը»: