2021-10-05 15:05
Լրատվական գործակալություններ
Ղազինյան․ Խորհուրդ եմ տալիս Ալիևին չափել վախի մակարդակը
Խորհուրդ եմ տալիս հարևան երկրի ղեկավարին՝ Ալիևին, համապատասխան գործիքներ փնտրել և չափել վախի մակարդակը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 5-ին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը, տեղեկացնում է News.am-ը։
Նա նշել է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցանկացած ակտիվություն Ալիևին նյարդային խանգարման է հասցնում։
«Ալիևը շատ լավ հասկանում է, թե ինչ է նշանակում Հայաստանի երկրորդ նախագահի վերադարձը իշխանություն իր և իր պետության համար։ Նա վախենում է, նա սարսափի մեջ է»,- ավելացրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Ալիևը նորից հանդես էր եկել հայերի վերաբերյալ հայտարարություններով՝ սպառնալով «ջարդել գլուխները ոչ մեկին չնայելով»։