Արա Նռանյանն ընտրվեց ՀԾԿՀ անդամ

ԱԺ–ում այսօր կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքում Արա Նռանյանն ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում։ Տեղեկությունն այսօր ԱԺ հերթական նիստում հայտնեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Նա հայտնեց, որ քվեարկությանը մասնակցած 75 պատգամավորներից Նռանյանին կողմ են քվեարկել 68–ը, դեմ` 7–ը։

Նռանյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ–ին վստահության համար ու մաղթեց արդյունավետ աշխատանք։

Նշենք, որ Արա Նռանյանի թեկնածությունը ՀԾԿՀ–ի անդամի պաշտոնում առաջադրել էին ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները` համատեղ որոշման արդյունքում։