Սեյրան Օհանյան. Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը հեռանկարային առումով անորոշ է

Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը հեռանկարային առումով անորոշ է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, «Օկուպացված Հադրութը, մեկ տարի անց։ Խնդիրներ և մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական իրադարձությունների և գերտերությունների շահերի կիզակետում: Միշտ այդպես է եղել, սակայն այժմ իրավիճակն այլ է թուրք-ադրբեջանական տանդեմը ներթափանցել է Հայաստան և Արցախ և ճնշում է գործադրում Հայաստանի և Արցախի վրա՝ փորձելով ընդլայնել իր ազդեցությունը։ Այն խնդիրները, որոնց մենք բախվում ենք Գեղարքունիքում և հատկապես Սյունիքում, կարող են լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի համար: Արտաքին ու ներքին սպառնալիքները թակում են մեր դռները: Այս պայմաններում ակտիվ աշխատանք պետք է տարվեն անվտանգության համակարգի ամրապնդման ուղղությամբ»,-նշեց նա։

Օհանյանը հավելեց, որ պատերազմից անցել է մոտ մեկ տարի, այնուամենայնիվ, Հայաստանի պետական ​​գերատեսչությունները գնահատական չտվեցին ողջ իրավիճակը, տեղեկացնում է News.am: