Ռուսական ընկերությունները պատրաստ են «ԳեոՊրոՄայնինգի» նախագծի համար տեխնիկա մատակարարել ՀՀ

Ռուսական ընկերությունները պատրաստ են «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նոր, ծավալուն լեռնամետալուրգիական նախագծերի համար տեխնիկա մատակարարել Հայաստան: Արտահանման վարկերի ապահովագրման ռուսական գործակալության գլխավոր տնօրեն Նիկիտա Գուսակովն այդ մասին ասաց այսօր Երևանում Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում։

«Ռուսաստանում կան տեխնիկայի լավ նմուշներ, և մենք պատրաստ ենք ֆինանսավորել դրանց առաքումը ինչպես անմիջականորեն՝ վարկերի տեսքով, այնպես էլ լիզինգի միջոցով։ Մենք նման նախագծեր արդեն իրականացրել ենք Ղազախստանում և Ուզբեկստանում, այժմ կարող ենք այդ սխեման կիրառել նաև Հայաստանի դեպքում», - ավելացրեց նա։

Բացի այդ, համաժողովի շրջանակում ռուսական ձեռնարկությունները բանակցություններ են վարում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման համար ճանապարհաշինական տեխնիկայի մատակարարման շուրջ (որը ենթադրում է, մասնավորապես, Հայաստանի հարավում մի քանի թունելներով ճանապարհային մայրուղու ուղիղ հատվածի կառուցում, ինչը զգալիորեն կկրճատի Մեղրիից Երևան և այնուհետև Վրաստան տանող ժամանակը), տեղեկացնում է Sputnik Արմենիա: