Թեման համարում եմ փակված. Թաթոյանը պատասխանել է ՀՀ պաշտպանության նախարարին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև օրեր առաջ սկսված «հակամարտությունը» շարունակվում է։ Հիմա էլ պաշտպան Արման Թաթոյանն է պատասխանում ժամեր առաջ ՊՆ տարածած հաղորդագրությանն այն մասին, նախարարն ու պաշտպանը զրուցել են ունեցել վերջինիս աղմկահարույց գրառման շուրջ։

ՄԻՊ–ը հոկտեմբերի 18-ին գրել էր, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները: Նրանց ակտիվությունը վերջին շրջանում շեշտակի է մեծացել։ Ավելին, շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը: Անընդհատ կատարում են դիրքային ամրացման և ինժեներական ակտիվ աշխատանքներ:

Ըստ ՊՆ այսօրվա հաղորդագրության՝ նախարարը հարց է ուղղել ՄԻՊ-ին, թե ՀՀ ո՞ր տարածքում են իրականացվում իր կողմից ներկայացված լուսանկարներում պատկերված աշխատանքները, ի պատասխան Թաթոյանն էլ նշել էր, որ դրանք առավելապես իրականացվում են ոչ թե Հայաստանի տարածքներում, այլ դրանց «հարևանությամբ։

«Զարմացած եմ, որ պաշտպանության նախարարը միակողմանի ու աղավաղված մեջբերումով հրապարակել է ինձ հետ իր իսկ նախաձեռնած հեռախոսազրույցի փաստը»,- գրել է Թաթոյանը:

Նա հավելել է, որ պաշտպանի դիրքորոշումները նույնն են և մազաչափ անգամ չեն փոխվել:

Գրառման վերջում Արման Թաթոյանը շեշտել է, որ թեման համարում է փակված, տեղեկացնում է Sputnik Արմենիա: