Խաժակյան․ Գերիներին ազատ արձակելուց հրաժարումը սպառում են բարիդրացիության հաստատմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը ելույթ է ունեցել 2021 թվականի Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիների իրավունքների վերաբերյալ։

 

 

Ստորև ներկայացնում ենք ելույթը. «Քննակում ենք քաղաքների և տարածքաշրջանների առջև ծառացած մարտահրավերները, որոնք ծագել են ներքին տեղահանված անձանց քանակի աճով, և պետք է նշեմ, որ այդ մարտահրավերները պայմանավորված են ոչ միայն տնտեսական գործոններով, աղետներով կամ Եվրոպայի սահմաններից դուրս եղած կոնֆլիկտներով, այլ Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող պետության կողմից իրականացվող թշնամական գործողություններով։

Շուրջ մեկ տարի առաջ Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկիչ վարձկանների ներգրավմամբ, սանձազերծելով լայնածավալ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, առհամարեց Եվրոպայի խորհրդրի առջև ստանձնած պարտավորությունները և զարհուրելի հանցանքներ գործեց քաղաքացիական բնակչության նկատմամբ՝ առաջացնելով երկարատև հումանիտար հետևանքներ։

Այդ ագրեսիայի հետևանքով ավելի քան 91.000 քաղաքացի տարհանվեց Հայաստան, որոնց 88%-ը կանայք և երեխաներ էին։ Ավելի քան 40.000 մարդ զրկված է իր տնից և ունեցվածքից, քանի որ իրենց գյուղերն ու քաղաքները ներկայումս օկուպացված են Ադրբեջանական զինուժի կողմից։

Ագրեսիայի առաջին իսկ օրվանից Արցախի և Հայաստանի կառավարությունները մշակեցին սոցիալական աջակցության հրատապ ծրագրեր, որոնք միտված էին լուծելու մարդկանց առաջնային սոցիալական խնդիրները։

Մեծ ջանք գործադրեցին նաև տեղական և տարածքային իշխանությունները, որոնք իրականացրեցին բազմաթիվ աջակցության ծրագրեր՝ օժանդակելով Արցախից տեղահանված բնակչությանը։

Չնայած գործադրված ջանքերին, տեղահանված բնակչությունը դեռ մեծապես զրկված է միջազգային մարդասիրական աջակցությունից, պաշտպանությունց և ակնկալում է այդ խնդիրների երկարատև լուծումներ։ Եվրոպայի խորհրդի հիմնադրույթները, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան պետք է վերաբերեն բոլորին առանց որևէ խտրականության։

Ցավոք այս պարագայում դա այդպես չէ, քանի որ Արցախի ժողովրդի իրավունքները խախտված են։ Անվտանգության խորը մտահոգությունները, հայ ժողովրդի նկատմամբ բարձր մակարդակում հնչող ատելության խոսքը, ինչպես նաև հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին արձակելուց հրաժարումը սպառում են բարիդրացիության հաստատման և երկարատև խաղաղության հնարավորությունները տարածաշրջանում, ինչը թույլ կտար ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը իրենց տներ։



             «Около года назад Азербайджан с участием Турции и террористов-наемников, развязав широкомасштабную военную агрессию против народа Нагорного Карабаха, презрел взятые перед Советом Европы обязательства и совершил ужасные преступления в отношении гражданского населения, вызвав длительные гуманитарные последствия.

Вследствие этой агрессии более 91 000 граждан были эвакуированы в Армению, 88% из которых женщины и дети. Более 40.000 человек лишены своего дома и имущества, поскольку их села и города в настоящее время оккупированы азербайджанскими ВС.

С первого же дня агрессии правительства Арцаха и Армении разработали неотложные программы социальной поддержки, направленные на решение первоочередных социальных проблем людей. Большие усилия приложили также местные и территориальные власти, которые осуществили многочисленные программы содействия, оказав поддержку перемещенному населению Арцаха.

Несмотря на приложенные усилия, перемещенное население все еще лишено должной международной гуманитарной помощи, защиты и ожидает долгосрочного решения этих проблем. Основные положения Совета Европы, Европейская конвенция по правам человека должны распространяться на всех без какой-либо дискриминации.

К сожалению, в данном случае это не так, поскольку права народа Арцаха нарушены. Глубокая озабоченность в связи с безопасностью, риторика ненависти, озвучиваемая на высоком уровне ненависть к армянскому народу, а также отказ властей Азербайджана возвратить армянских военнопленных и гражданских заложников истощают возможности установления добрососедства и долгосрочного мира в регионе, что позволило бы достичь возвращения перемещенных лиц и беженцев в свои дома», - подчеркнул Давид Хажакян.

Новости Армении - NEWS.am