«Պատիվ ունեմ»․ Փաշինյանի հետ կարող ենք քննարկել միայն իր հրաժարականը

«Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հրավերով այս պահին կարող է քննարկել միայն իր հրաժարականի տեքստը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

«Մնացյալ բոլոր դեպքերի համար կառավարությունը և դրա ղեկավարը հաշվետու են Ազգային ժողովին։ Կհրավիրվեն ամենատարբեր քննիչ հանձնաժողովների, այլ ձևաչափերի, հրատապ նիստերի շրջանակում Ազգային ժողով և կզեկուցեն, թե այդ հարցերի շուրջ ինչ իրավիճակ է և տեղի կունենա քննարկում», - ասաց Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք՝ այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրներին հրավիրել է խոսելու:

«Եղբայր, խոսանք, ո՞վ է խոսելուց հրաժարվել: Հաճույքով, նստենք, խոսենք», - հայտարարել էր վարչապետը:

Փաշինյանը երաշխավորել էր, որ լրիվ ուրիշ խոսակցություն է գնալու՝ լրիվ ուրիշ տոնով:

«Ընդդիմադիր երկու խմբակցություններին ամբողջ կազմով հրավիրում եմ », - ասել էր վարչապետը, տեղեկացնում է Aysor.am: