ՔԿ․ Նռնակի պայթյուն մարտական հենակետում, հարուցվել է քրեական գործ

2021թ. հոկտեմբերի 28-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետում գտնվող վագոն-տնակում դեռևս չպարզված հանգամանքներում, նախնական տվյալներով, նռնակի պայթուցիչի պայթյունի հետևանքով ստացած տարբեր մարմնական վնասվածքներով նույն օրը՝ ժամը 10:30-ին, զինվորական հոսպիտալ է տեղափոխվել նույն զորամասի պարտադիր ժամկետային 4 զինծառայող:

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ըստ բժշկի կողմից ներկայացված տեղեկանքի՝ զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն, տեղեկացնում է Hetq.am: