ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՆԱՎԱԿ, ՈՐՆ ԱՐԴԵՆ 1100 ՏԱՐԵԿԱՆ Է

Մեքսիկայի սենոտներից (կրաքարե քարանձավի կամարի փլուզման հետևանքով առաջացած խոռոչ՝ քաղցրահամ ջրով) մեկում հնագետները հայտնաբերել են հազվագյուտ նավակ, որն արդեն 1100 տարեկան է։ Այն օգտագործել է մայա ժողովուրդը, որն ապրել է այժմ ավերված Չիչեն Իցա քաղաքում, հայտնում է Popmech-ը։

Деревянное каноэ, которым пользовались древние майя, возрастом более тысячи лет

Ավելի քան 1,5 մետր երկարությամբ փայտե արտեֆակտը հայտնաբերվել է Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի փորձագետների կողմից: Հնագետները կարծում են, որ նավակն, ամենայն հավանականությամբ, օգտագործվել է կա՛մ սենոտից ջուր հավաքելու, կա՛մ ծիսական արարողությունների ժամանակ սենոտին նվիրաբերումներ անելու համար։

Նավակի և հարակից ջրավազանների մոտ հայտնաբերվել են այլ արտեֆակտներ, ինչպես նաև քարանձավի քարե առաստաղի վրա մարդու կմախք և ձեռքով արված քանդակներ: Ժայռապատկերը կարծես ստեղծվել է մ.թ. 1200-1500 թվականներին:

News.am