Դա չափազանց կարևոր է. Պեսկովը` Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության մասին
2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարության նշանակությունը դժվար է գերագնահատել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեկ տարվա վաղեմություն ունեցող փաստաթղթերը չափազանց կարևոր ենք գնահատում, կարևոր և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համար, որպես փաստաթղթեր, որոնք թույլ են տվել դադարեցնել պատերազմը և կանգնել տարածաշրջանային տնտեսության և ենթակառուցվածքների խաղաղ զարգացման ճանապարհին»,- ասել է նա։
Պեսկովի խոսքով` ռուսական խաղաղապահ զորախումբն Արցախում ապահովում է անվտանգությունը, փախստականների վերադարձի գործընթացը, ինչպես նաև հրադադարի մոնիթորինգ է իրականացնում։
«Դա չափազանց կարևոր է։ Այդ իսկ պատճառով ստորագրված փաստաթղթերի կարևորությունը դժվար է գերագնահատել», – ընդգծել է Պեսկովը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։