2021-11-11 17:53
Լրատվական գործակալություններ
Կառավարության մոտից բերման է ենթարվել 33 քաղաքացի
Այսօր կառավարության մոտից ոստիկանություն բերման է ենթարվել 33 քաղաքացի: Panorama.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Հայտնեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
Երեք ժամվա ընթացքում բոլորի նկատմամբ կկազմվեն արձանագրություններ և ազատ կարձակվեն։
Հիշեցնենք՝ երեկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանը մաքսակետեր է տեղակայելու: Այդ հայտարարությունից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, որ այս առավոտյան 11։00-ին հավաքվում են կառավարության շենքի մոտ՝ պատասխան պահանջելու։