ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՎԱԳԱՆԿՈՎՍԿԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանի հուշարձանը բացվել է կիրակի՝ նրա մահվան տարելիցի օրը, Մոսկվայի Վագանկովսկի գերեզմանատանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դերասանի որդի Ստեփանը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր այդ օրն եկել էին գերեզմանատուն, և պատմել է, որ նախօրեին ներկա է գտնվել «Արմեն Ջիգարխանյանի Պրոգրես բեմ» թատրոնում պրեմիերային համոզվելու համար, որ հոր գործն անմահ է:
«Երեկ շատ կարևոր օր էր. մենք և բազմաթիվ ուրիշ մարդիկ սպասում էինք այդ պահին, որպեսզի համոզվեինք, որ մենք շարունակում են Արմեն Բորիսովիչի գործը: Ես շատ հպարտ եմ, որ մենք չենք նվաստացրել և կործանել վարպետի գործը: և նրա թատրոնն անմահ է ու կապրի, կզարգանա ու կբարգավաճի»,-հուշարձանի բացման արարողության ժամանակ հայտարարել է Արմեն Ջիգարխանյանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Գազարովը:
Հուշարձանի հեղինակները Ռուսաստանի և Հայաստանի վաստակավոր քանդակագործներ Վահե և Միքայել Սողոյաններն են: Հուշարձանն իրենից ներկայացնում է Ջիգարխանյանին, որը նստել է գրանիտե պատվանդանի վրա: Արձանի նախատիպն էր Ջիգարխանյանի դերը Մայակովսկու անվան թատրոնում «Սոկրատեսի հետ զրույցներ» ներկայացման մեջ:
«Արմեն Բորիսովիչը ներկայացվել է արդեն տարեց հասակում, ինչպես նրան, ենթադրում եմ, հիշում է մեծամասնությունը: Դա «Սոկրատեսի հետ զրույցներ» ներկայացման իր ամենանշանակալի դերերից մեկն է»,-ասել է քանդակագործ Միքայել Սողոյանը:
Ինչպես պատմել է քանդակագործը, նա ծանոթ էր Ջիգարխանյանի հետ վաղ մանկությունից: «Մենք շատ մտերիմ էինք: Նա կարծես միակտոր կերտվածք էր, որն իր հետևից թողել է, անշուշտ, վառ հետք»,-նշել է նա:
Հուշարձանը տեղադրվել է հատվածում, որտեղ արդեն տեղադրված էր դերասանի դուստր Ելենայի հուշարձանը, որը կերտվել է Միքայել Սողոյանի հոր՝ Լենինի պարգևի դափնեկիր Ֆրիդրիխ Սողոյանի կողմից: Այդ հուշարձանը վերականգնվել է և տեղափոխվել այնպես, որ համալիրն ունենա ամբողջական տեսք: