ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը Հայաստանի առաջնահերթություններից է

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է, Երևանում ընթացող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը պատրաստ է շարունակել գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ համագործակցության մեխանիզմների բարելավման և ինտեգրացիոն տարածքի արդյունավետ գործունեության համար»,- ասաց Փաշինյանը, տեղեկացնում է Aysor.am։