Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ․ «ԶԻՋՄԱՆ ԿԵՏ», ՈՐՈՎ ԹՇՆԱՄԻՆ ԿԲԱՎԱՐԱՐՎԻ, ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

«Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Լավ, էլ ինչպե՞ս բացատրենք, որ «զիջման կետ», որով թշնամին կբավարարվի և կհրաժարվի իր բոլոր լկտի նկրտումներից, գոյություն չունի։

Ավելի ճիշտ, գոյություն ունի՝ Հայաստանի Հանրապետության զիջումը և մեր բնաջնջումը։

Հետևաբար, հիշեք, թե ինչպե՞ս էին մեզ պարտադրվում անիմաստ օրակարգեր, որոնցից վերջինը «խաղաղության դարաշրջան» կոչեցյալն էր։

Վերականգնված և արդիականացված հայկական բանակն է մեր փրկությունը, և այդ բանակի շուրջ կառուցվող պետությունն ու դրան ծառայող հասարակությունը։

Մոռացե՛ք պայմանական Շվեյցարիան, քանզի սա Առաջավոր Ասիան է, և ով այստեղ անզոր վիճակում խաղաղություն է աղերսում, այո՛, «մատաղացու գառ» է, որին մորթելու են»։

Aysor.am