«Հրապարակ»․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

«Հրապարակ»-ը գրել էր, որ Վանո Սիրադեղյանի աճյունն արդեն Հայաստանում է, չնայած նրա որդին՝ Խաչատուր Սիրադեղյանն ասել էր, որ նման տեղեկություն չունի։

Կայքի տեղեկություններով, Սիրադեղյանի մարմինն արդեն բերել են և նրա հուղարկավորության կառավարական հանձնաժողովն արդեն նիստ է արել և որոշել արարողակարգը։

Աղբյուրը կապվել է կառավարական հանձնաժողովի անդամ, Բնակչության հատուկ սպասարկման ՀՈԱԿ-ի «Թաղման բյուրոյի» տնօրեն Վահե Խաչատրյանի հետ և հետաքրքրվեցինք, թե որտեղ է գրողի աճյունը, ինչ է որոշել հանձնաժողովը։

Նա Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ Սիրադեղյանի մարմինը տեղափոխելու հետ կապված` տեղեկություն չունի, բայց կարող է ասել, թե երբ է տեղի ունենալու նրա հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները:

«Դեկտեմբերի 3-ին տեղի կունենա հոգեհանգստի արարողությունը, դեկտեմբերի 4-ին` հուղարկավորությունը»,-ասաց նա:

Խաչատրյանը նաև նշեց, որ Սիրադեղյանին հուղարկավորելու են իր հայրենի Կոթի գյուղում, իսկ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Օպերայում:

Times.am