Արթուր Ղազինյանը 14-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում կրկին քննարկվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

«Հայաստան» խմբակցությունն արդեն 14-րդ անգամ այս պաշտոնին առաջադրում է Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

Պատգամավոր Գեղամ Մանուկյանը պնդեց, որ իրենց թեկնածուն չի փոխվելու, մինչև հարցը հանգուծալուցում չստանա.

«Մենք բազմիցս ասել ենք, որ այս հարցով ներկայացրել ենք բոլոր պարզաբանումները, թեկնածուն ներկայացրել է իր դիրքորոշումը, պատասխանել է բոլոր հարցերին: Մենք շարունակում ենք մնալ այն դիրքորոշմանը, որ այս հարցը գտնվում է իշխանական պատգամավորների տիրույթում, հարցի քննարկմանը մասնակցելու իմաստ չենք տեսնում»,-ասաց նա:

Արթուր Ղազինյան էլ ասաց, որ օրակարգին բովանդակային անդրադառնալու անհրաժեշտություն կլինի այն դեպքում, երբ իշխող մեծամասնությունը փոխի իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ:

Արթուր Ղազինյանը նաև նշեց, որ առանց հիմնական զեկուցողի և թեկնածուի ներկայության հարցը քննարկելու դեպքում ընթացակարգը խախտվում է և քվեակություններն իրավազոր չէ.

«Պետք է նիստը հետաձգեք, մինչև հիմնական զեկուցողը կամ կլինի թեկնածուն, դուք շարունակեք քննարկել, ձեզ մոտ լավ ստացվում է»:

Ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առանց ընդդիմության Արթուր Ղազինյանին 14-րդ անգամ չընտրեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, տեղեկացնում է Փաստինֆո: