Տիգրան ԱԹԱՆԵՍՅԱՆ․ ԲԴԽ-Ն ԳՈՐԾՈՒՄ Է ԱՊՕՐԻՆԻ ԿԱԶՄՈՎ, ԱՅԴ ՄԱՐՄԻՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Բարձրագույն դատական խորհրդի գործելաոճն արդեն իր յուրահատուկ անունն ունի՝ ջհանգիրյանական. այլ մեկնաբանություն չունեմ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի դստեր գործով ինքնաբացարկ չհայտնելու համար ԲԴԽ-ի՝ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ խիստ նկատողություն հայտարարելու հանգամանքին։
«ԲԴԽ-ն գործում է ապօրինի կազմով, և Գագիկ Ջհանգիրյանն իրավունք չունի ԲԴԽ-ի անդամ լինել։ Եթե կառույցի մյուս անդամները նրա հետ համաձայնվել են, ապա պետք է ասենք, որ այդ մարմինը մահացել է։ Հետևաբար նրանց որոշումներն ընդամենը Նիկոլ Փաշինյանի քմահաճույքին նվիրված զուգարանի թուղթ են»,- ասաց Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն երեկ բավարարել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել «Նիկոլ Փաշինյանի դուստր Շուշան Փաշինյանն՝ ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։