ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԴԱՐՁԻˊՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ. ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ 3 ՄԻԼԻՈՆ ՀՀ ԴՐԱՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամերիաբանկը, մշտապես կարևորելով երիտասարդների ներուժն ու նորարար գաղափարների ներդրումն ու զարգացումը, Visa-ի հետ հայտարարում է «Դարձիˊր փոփոխությունը» մրցույթ ուսանողների համար: Մրցույթի մասնակցությունն անվճար է։ Մրցույթի շրջանակում ուսանողները հնարավորություն ունեն ներկայացնել փոփոխություն կատարելուն, կյանքի բարելավմանը և նորարար լուծումներին ուղղված նախագծեր, որոնցից լավագույնները կստանան մրցանակ Ամերիաբանկի կողմից:

 


Ամերիաբանկից հայտնում են, որ մրցույթն ունենալու է տարբեր ոլորտների ներկայացուցիչներից կազմված մինչև 10 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ ժյուրի: Մրցութային հանձնաժողովի առավելագույն ձայներ ստացած լավագույն նախագիծը կարժանանա 3 մլն ՀՀ դրամ մրցանակի, իսկ լավագույն 5-յակում հայտնված բոլոր նախագծերի մասնակից խմբերը կստանան խրախուսական պարգևավճար` 100.000 ՀՀ դրամ: Նախապատվությունը տրվելու է նորարարական և արդյունավետ լուծումներ ներառող նախագծերին:

Մրցույթին մասնակցել ցանկացող 4-6 հոգուց բաղկացած ուսանողների խումբը պետք է մինչև 2022թ. հունվարի 31-ը ներկայացնի իր նախագիծը` լրացնելով հետևյալ օնլայն հայտը:

«Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական գաղափարների մրցույթի կանոններին և պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Основная тема:
Теги: