ՄԱԿ-ի դատարանը Բաքվից պահանջել է դադարեցնել հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումը

ՄԱԿ-ի միջազգային դատարանը Ադրբեջանից պահանջել է դադարեցնել հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշել է, որ Ադրբեջանը պետք է միջոցներ ձեռնարկի հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումը կանխելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՄԱԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ միջազգային դատարանը Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին:

Իր հայցում Հայաստանը պահանջում է, որ դատարանն անհապաղ ազատ արձակի հայ գերիներին, քաղաքացիական պատանդներին և այլ պահված անձանց, որոնք գերեվարվել են 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին կամ դրանից հետո զինված բախումների ժամանակ։ Մինչ այդ Ադրբեջանը պետք է նրանց հետ վարվի ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի պարտավորությունների շրջանակում։

Ադրբեջանը պետք է զերծ մնա հայերի նկատմամբ ազգային հողի վրա ատելություն սերմանող արտահայտություններից, այդ թվում՝ դադարեցնի այսպես կոչված «ռազմական ավարների այգու» գործողությունը։ Բաքուն պետք է ապահովի հայերի կողմից վերահսկվող տարածքում մշակութային հուշարձաններ (վանքեր, հուշարձաններ և այլն) այցելելու հնարավորությունը, ինչպես նաև իրական միջոցներ ձեռնարկի այդ հուշարձանների պահպանման համար:

Բաքուն էլ սեպտեմբերի 24-ին հայց է ներկայացրել, որում պնդում է, թե իբր Հայաստանը մի շարք խտրական գործողություններ է իրականացրել և իրականացնում ադրբեջանցիների դեմ՝ նրանց ազգային և էթնիկ ծագման հիման վրա, տեղեկացնում է Sputnik Արմենիա: