«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է գերիների հարցով ԱԺ լսումներ կազմակերպել

ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է այսօր ԱԺ հերթական նիստի ավարտին` կառավարության հետ հարցուպատասխանից հետո, անցկացնել լսում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՊՆ Սուրեն Պապիկյանի, ԱԳՆ Արարատ Միրզոյանի ու գերիների, անհետ կորածների ծնող–հարազատների մասնակցությամբ։ Այս մասին առաջարկը ԱԺ նիստում հնչեցրեց «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։

«Սա կարևոր է նաև, որովհետև իրական հնարավորություն է պատասխանելու այն բազմաթիվ հարցերին, որոնք հնչեցնում են մեր հայրենակիցները»,– ասաց Մինասյանը։

Ընդդիմադիր պատգամավորի հայտարարությանը իշխանության ներկայացուցիչներից ոչ ոք չարձագանքեց։

Նշենք, որ միաժամանակ ԱԺ–ի մուտքի մոտ այս պահին հավաքված են գերիների ու անհետ կորածների ծնողներն ու հարազատները, որոնք երեկվանից պատասխան են պահանջում Ալեն Սիմոնյանի հնչեցրած հայտարարության վերաբերյալ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։