300 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 341 768

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 300-ով և դարձել 341 768: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 9 541 մարդ (+79), կատարվել է 2 427 511 թեստավորում (+7 741), առողջացել են վարակվածներից 323 016-ը (+202): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 19 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7 747 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում անփոփոխ է մնացել` 1 464, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։