«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ»՝ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Երբ 2018-ի գարնանը նրանք սկսեցին քայլել դեպի իշխանություն, թվում էր, թե դա պատանիների և հարաբերական երիտասարդների փոքր խումբ է՝ համախմբված ընդհանուր գաղափարներով ու նպատակներով։ Թե ինչպիսի՝ այսօր արդեն պարզ է բոլորին, բայց տվյալ դեպքում գլխավորը դա չէ։ Այն ժամանակ նրանք իսկապես դիտվում էին որպես ինչ-որ չափով նույնիսկ մերժյալներ, որոնք փոփոխություններ էին տենչում և սկզբում առանձնապես չէին վայելում թվացյալ անսասան ավանդույթներ, արժեքներ և քաղաքական հիմքեր ունեցող երկրի բնակչության աջակցությունը։

Ավելի վաղ նրանք իրենց անվանել էին «Քաղաքացիական պայմանագիր», դրանով իսկ մարտահրավեր նետելով քաղաքական գործիչներին, որոնք իրենց քաղաքական ուժերի նույնիսկ անվանումներում օգտագործում են «հնացած» կաղապարներ՝ երկրի անվան կամ Հայրենիք բառի պարտադիր առկայությամբ։ Այն ժամանակ դա ակնհայտ չէր, բայց այդ կուսակցություն կոչեցյալի բուն անվան մեջ արդեն նշմարվում էր հանգամանորեն մտածված մտահղացումը՝ ուղղված դեպի ինչ-որ գլոբալ արժեքներ և կոսմոպոլիտ ձգտումներ, առանց ազգայինի մասին չնչին իսկ ակնարկի։ Դա նույնպես այն ժամանակ չնկատեցին, գուցե այն պատճառով, որ հանկարծակի առաջատար դարձած ուժի գոյության մի քանի տարիների ընթացքում վարժվել էին դրա անվանը։

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունը հիմնադրվեց 2015 թվականի մայիսին, մինչ այդ մեկուկես տարի գործելով որպես հասարակական-քաղաքական միություն։ Եվ կրկին իսկ, ոչ ոք դրանում չտեսավ ինչ-որ խորհրդանշականություն, ինչպես արդեն պարզ է այսօր՝ չարագուշակ. այն խորապատկերին, ինչ արեցին նրանք պետության և ժողովրդի դեմ, Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կուսակցության ստեղծման տարեթվի համընկնման զուգադիպելուն արդեն դժվարությամբ ես հավատում։ Նրանց կողմից իշխանության զավթումից հետո անցած ժամանակահատվածում հիրավի ծիսական այնքան իրադարձություններ են տեղի ունեցել, այդ թվում՝ կապված ամսաթվերի և տարեթվերի հետ, որ «զուգադիպման» իմաստը միանգամայն ներդաշնակորեն տեղավորվում է այդ սատանայական շարանում։

Ողջ այս հակահայկական դավադրությունը ծայրեծայր ծրագրվել է ամենայն մանրամասնությամբ, հանգամանորեն, նախորոշվել գրեթե օր առ օր, իսկ կատարողներն ընտրվել և աճեցվել են տարիներ ու տասնամյակներ շարունակ։ Հաշվի առնելով մի շարք գործոններ, կարելի է վստահորեն պնդել, որ գործընթացը սկսվել է Տեր-Պետրոսյանի հեռանալուց և նրա տերերի կազմած հակահայկական ծրագրերի իրականացման ձախողումից անմիջապես հետո։

Վիքիպեդիայում ՔՊ-ին վերաբերող էջում «Գաղափարախոսությունը» սյունակում նշվում է չորս թեզ. եվրոպամետություն, պոպուլիզմ, ապազգայնություն, ազատականություն։ Եվ դրան էլ ոչ ոք երբեք ուշադրություն չի դարձրել, արդյունքում պետական կառավարման ղեկին Հայաստանում արդեն երեքուկես տարի շարունակ գտնվում է մի կուսակցություն, որի պաշտոնական գաղափարախոսությունն են ապազգայնությունն ու պոպուլիզմը։ Նույնիսկ եթե Վիքիպեդիայի տրամադրած տեղեկատվությունը համարենք փոքր-ինչ պայմանական, վերջին երեք տարիների իրողություններն առավել քան համոզիչ կերպով հաստատել են դրա բացարձակ ճշգրտությունը։ Քանզի ուրիշ ոչինչ, բացի կատաղի պոպուլիզմից և մաքառող ապազգայնականությունից, ու նաև ծայրահեղ ցինիզմից, այդ կուսակցությունում չկա։

Նույնիսկ իրենց «եվրոպամետությունը» նրանք չկարողացան իրականացնել, իշխանությունը պահպանելու համար ստիպված լինելով ենթարկվել ռուսական աշխարհաքաղաքականության շահերին։ Իսկ գլխավորը՝ ՔՊ-ի «եվրոպամետությունը», ինչպես պարզվեց վերջնական արդյունքում, ամբողջությամբ ներծծված է ամենաիսկական նողկալի թուրքամետությամբ։ Իսկ «ազատականությունը» հենց սկզբից նշանավորվեց բռնապետության և պետական ու հասարակական շահերը բացառապես կուսակցական և անձնական շահերին ամբողջությամբ ենթարկելուն ուղղված սրընթաց արշավով։

«Քաղաքացիական պայմանագիրն» ի սկզբանե եղել է բնավ ոչ հայեցակարգային կամ գաղափարական համոզմունքներով միավորված թիմ։ Դա իր սարսափելի առաքելության համար հիանալի պատրաստված խումբ էր, որին ուղղորդել էին օտարելու ավանդական արժեքները, վերացնելու ազգային առաջնահերթությունները և փլուզելու պետությունը։ Այն մարդը, որին ընտրեցին այդ հրեշավոր հակահայկական ծրագրի հեղինակներն առաջնորդի դերի համար, կատարելապես համապատասխանում է դրան, ինչը պետք է ընդունել անվերապահորեն։ Բայց նա միայնակ չէր կարողանա հասնել դրված նպատակներին, ուստի նույնքան անվերապահորեն պետք է ընդունել, որ նրա թիմակիցների պարագայում նույնպես իդեալական ընտրություն է արված։

Յուրաքանչյուրն ուներ իր դերը. այսօր դա ակնհայտ է՝ դատելով նրանից, թե ինչպես էին նրանք փոխարինում միմյանց պետության աղետի յուրաքանչյուր փուլում։ Իսկ դա նշանակում է, որ աղետի պատասխանատվությունը կրում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, որին հասարակության գիտակից մասը վաղուց և արդարացիորեն համարում է յուրօրինակ խրտվիլակ։ Արած ամենի պատասխանատուն նրանք բոլորն են՝ «Քաղաքացիական պայմանագրի» ողջ կորիզը, որպես երկրի կառավարումը ստանձնած կուսակցություն, որն ընդամենը երեքուկես տարում հասցրեց այն ներկայիս հիրավի աղետալի վիճակին և շարունակում է առանց վարանելու շարժվել տերերի նախանշած ճանապարհով։

Դա բնավ մեկ անձի պատասխանատվությունը չէ, թեկուզև վառ արտահայտված առաջնորդի, այլ հենց կուսակցության։ Քաղաքական ուժի, որը պոպուլիզմի և ապազգայնության գաղափարախոսությունը պարտադրեց երկրին, որը հարկադրված է ապրել ու զարգանալ երկու թշնամիներով շրջապատված, որոնք երբեք չեն թաքցրել գազանի ժանիքավոր երախն ու տարածաշրջանում հայկական հետքը իսպառ ոչնչացնելու նպատակը:

Ապշեցուցիչ է, բայց հանգամանորեն մտածված էր նույնիսկ գլխավոր գործող անձանց ռոտացիան: Սկզբում նոր իշխանության խորհրդանիշներն ու Նիկոլի «աջ ձեռքն» էին Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանը, Արսեն Թորոսյանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Մարությանը, Լենա Նազարյանը, Սասուն Միքայելյանը, Լիլիթ Մակունցը, Մխիթար Հայրապետյանը: Այսօր այդ շարքից տեսադաշտում է մնացել փաստացի միայն Միրզոյանը. մնացածներին խախանդ հետնախորշ մղեցին «աշխատանքի» իրենց բաժինն ավարտելուն պես. կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության համակարգի ջախջախումից, ազգային արժեքների այլասերումից, խորհրդարանական հանրապետության գաղափարի, բանակի և Երկրապահ հասկացության՝ որպես Հայրենիքի պաշտպանի, փլուզումից հետո։

Հայկ Մարությանն ընդհանրապես դուրս եկավ կուսակցությունից և վերածվեց թշնամու, որին պետք է հեռացնել ճանապարհից։ Իսկ առաջին պլան ելավ հետևյալ էշելոնը. Ալեն Սիմոնյան, Արմեն Գրիգորյան, Սուրեն Պապիկյան, Էդուարդ Աղաջանյան, Ռուբեն Ռուբինյան, Նազելի Բաղդասարյան։ Ինչպես նաև Խաչատուր Սուքիասյանը՝ «հեղափոխություն» կոչեցյալի ի սկզբանե ասպարեզում առանձնապես չերևացող հովանավորը, որն այսօր նետվել է տենդագին հավաքելու դրա հետևանքների անձնական տնտեսական «սերուցքը»։

Իսկ բացի այդ, երեքուկես տարվա ընթացքում տեղերում ձնագնդի պես աճել է հավերժական կոնյունկտուրիստների՝ անսկզբունքային, անուղեղ ու բարոյական որևէ խոչընդոտներ չճանաչող մարդկանց զանգվածը, որոնք պատրաստ են աջակցել յուրաքանչյուրին, ով կմոտեցնի իրենց իշխանական կերամանին։ Հենց նրանք, քաղաքական կոլաբորացիոնիստների հետ մեկտեղ, դարձան ՔՊ-ի նեցուկը և՛ արտահերթ, և վերջերս տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում։ Անշուշտ, ցանկացած երկրում կա կեղտի բավական մեծ քանակ, որը մակերես է ելնում հատկապես խառնակ ժամանակներում։ Բայց ծախված ու անձնական շահի համար ամեն ինչի պատրաստ մարդկանց այն քանակությունը, որ հայտնաբերվեց Հայաստանում ՔՊ-ի կառավարման տարիներին, նույնպես ֆենոմեն է՝ բառի ամենաբացասական իմաստով, որը ստեղծվեց այդ կուսակցության կողմից գաղափարների և արժեքների խեղաթյուրման և հասարակության ու բնակչության այլասերման արդյունքում։

2018-ի գարնանը սկսված եվ այսօր Հայաստանի ու հայ ժողովրդի համար ամենաողբերգական հետևանքներով շարունակվող գործընթացները կարիք ունեն և, հուսանք, կարժանանան խոր ու համակողմանի ուսումնասիրության, թեկուզև նրա համար, որ այլևս երբեք չկրկնվեն գլոբալ և, հնարավոր է, անդառնալի սխալները։ Դրա ժամանակը կգա, երբ հաջողվի կասեցնել կործանարար գործընթացը, որն արդեն գրեթե վերջնականապես անդունդ է գցել պետությունը, և ելքն այդ անդունդից լինելու է երկար, տանջալի ու շատ մեծ ջանքերի, ցնցումների և զոհերի գնով։

Բայց արդեն այսօր պետք է մխել ժողովրդի և հենց փլուզողների գիտակցության մեջ մի անվերապահ ճշմարտություն. տեղի ունեցած ամենի մեջ մեղավոր են բոլորը, ովքեր այս կամ այն կերպ, այս կամ այն ձևով մասնակցել ու նպաստել են Արցախի կորստին և հայոց պետականության կազմաքանդմանը։

Բոլոր նրանք, ովքեր քայլել են Նիկոլի հետ, ովքեր խաբել և գիտակցաբար մոլորության մեջ են գցել ժողովրդին, ովքեր հայոց պետության գերակայություն են դարձրել օտար շահերը, բոլոր նրանք, ովքեր գիտակցաբար նպաստում են Հայաստանի թրքացմանը և նախապատրաստում հայ ժողովրդի նոր ցեղասպանություն, պետք է ենթարկվեն պատասխանատվության։

Բոլոր նրանք, ովքեր Փաշինյանի հետ միասին իրականացրել և շարունակում են իրականացնել Հայաստանը թուրքական ամենահետամնաց վիլայեթի կարգի տարածաշրջանային արվարձանի վերածելու արտաքին ուժերի օրակարգը, ովքեր անխնա ճնշում են գործադրում ինտելեկտի, խղճի և հայրենասիրության վրա, գովերգելով ու արմատավորելով տգիտությունը, գավառամտությունը, ձևականությունը, սուտը, կեղծիքը, երեսպաշտությունը, ազգային և անձնական արժանապատվության նույնիսկ նշույլի բացակայությունը, բոլոր նրանք, ովքեր ձգտում են հարստանալ մի ամբողջ ժողովրդի ողբերգության հաշվին, պետք է ենթարկվեն պատասխանատվության։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն ակնհայտորեն մտահղացվել է որպես հակահայկական քաղաքական դավադրություն և կատարել իր հրեշավոր առաքելությունը, լիակատար պատասխանատվություն է կրում այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ մեզ հետ. զոհվածների և ողջերի, որոնք չեն հանձնվում։ Եվ շարունակում են հուսալ, որ այս ոհմակին կարելի է սրբել պատմական ճանապարհից, արդեն փտող գարշահոտ աղբի պես, մաքրել երկիրը ապականությունից ու դիվականությունից, և շրջվել այն ուղղությամբ, որտեղ հորիզոնում դեռևս շողում է Ամենափրկչի տաճարը: