2022-01-05 09:44
Լրատվական գործակալություններ
Վեդիում ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն
ՀՀ կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները: Որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։
«Վեդի համայնքում նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով»,– նշված է որոշման մեջ:
ԿԸՀ–ն պետք է մեկշաբաթյա ժամկետում նշանակի ավագանու ընտրության անցկացման օրը:
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Ինչպես արդեն հայտնել էինք, Վեդիում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել: