Ղազախստանում ցույցեր են, մարդիկ բողոքում են գազի գնից, նախագահը կոչով է հանդես եկել

Ղազախստանում ակցիաները սկսվել են Ամանորից անմիջապես հետո, երբ հեղուկ գազի գինը կրկնակի բարձրացել է։ Երկրի նախագահը խոհեմության կոչ է արել։

Ղազախստանի արևմուտքում գտնվող Ատիրաու քաղաքի մի քանի հարյուր բնակիչներ դեկտեմբերի 4-ին ցույց են կազմակերպել` բողոքելով հեղուկ գազի գների բարձրացումից։

Հանրահավաքի մասնակիցները հավաքվել են Իսատայի և Մահամբետի հրապարակում։ Ruptly-ի կադրերում երևում է, թե ինչպես են ցուցարարները բողոքի ակցիայի դուրս եկել ցուցապաստառներով։

Ինչ–որ պահի ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև հրմշտոց է սկսվել։

Ղազախստանում ակցիաները սկսվել են Ամանորից անմիջապես հետո, երբ հեղուկ գազի գինը կրկնակի բարձրացել է։

Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմել է ցուցարարներին և հորդորել չենթարկվել ապակառուցողական անձանց սադրանքներին, որոնք ուզում են խաթարել հասարակության կայունություն ու միասնությունը։

«Ձեր բոլոր օրինական խնդրանքներն ու պահանջները կուսումնասիրվեն, կընդունվեն համապատասխան որոշումներ։ Վաղը աշխատանքային խորհրդակցություն տեղի կունենա այդ բոլոր հարցերի շուրջ։ Հուսով եմ, որ խոհեմություն կդրսևորեք։ Այժմ խաղասեղանին է դրված և՛ ձեր բարեկեցությունը, և՛ մեր երկրի տեղը ժամանակակից աշխարհում», - ասել է նա։

Նշենք, որ ցույցեր են կազմակերպվել Ժանաոզենում, Կուրիկում, Ակշուկուրում, Ակտաուում և այլ բնակավայրերում։