ՀՀ կառավարությունը թույլատրել է հայ զինվորականներին ՀԱՊԿ ուժերի կազմում մեկնել Ղազախստան
ՀՀ կառավարության կայքում որոշում է հրապարակվել ՀՀ տարածքից դուրս ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման կողմից խաղաղապահ գործողությունների մասնակցության մասին
Նշվում է, որ որոշումը կայացվել է ելնելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքից և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ի N 1/ՀԱՊԿ որոշումից։
Դեպքերը Ղազախստանում կարող են ունենալ բացահայտ կամ քողարկված թուրքական հենք. Մելքոնյան
«Թույլատրել ՀԱՊԿ անդամ-պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանմանը՝ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում մասնակցելու Ղազախստանի Հանրապետությունում իրականացվող խաղաղապահ գործողություններին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի կազմում զինվորականներ է ուղարկել Ղազախստան: