Ղազախստանում ահաբեկչական վտանգի «կարմիր»՝ բարձրագույն մակարդակ է հայտարարվել

Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ երկրում հակաահաբեկչական գործողությունները պետք է շարունակվեն մինչև զինյալների ամբողջական ոչնչացումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությանը: Այդ կապակցությամբ Ղազախստանի ամբողջ տարածքում ահաբեկչական վտանգի «կրիտիկական կարմիր» մակարդակ է սահմանվել։

Տոկաևն այսօր առավոտյան հակաահաբեկչական շտաբի նիստ է անցկացրել նախագահի վարչակազմի ղեկավարության, անվտանգության խորհրդի, ուժային կառույցների մասնակցությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են երկրում օպերատիվ իրավիճակը, հակաահաբեկչական գործողության ընթացքը, տարածաշրջաններում տիրող իրավիճակը:

«Ահաբեկիչները նախկինի պես զենք են կիրառում, վնաս են հասցնում քաղաքացիների ունեցվածքին։ Այդ պատճառով հակաահաբեկչական գործողությունները պետք է շարունակել մինչև զինյալների ամբողջական ոչնչացումը», - նշված է հաղորդագրության մեջ։