Իրանի ԱԳՆ. Օտարերկրյա որոշ ուժեր օգտվում են իրավիճակից՝ փորձելով անկայունություն հրահրել Ղազախստանում

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ ակնհայտ է, որ ներկա փոփոխությունները Ղազախստանում  երկրի ներքին գործն են, բայց «որոշ օտարերկրյա կողմեր օգտվում են իրավիճակից՝ փորձելով անկարգություններ եւ անկայունություն հրահրել երկրում»,- տեղեկացնում է Mehr-ը։

«Ինչպես արդեն ավելի վաղ հիշատակվել էր, կայունությունը եւ անվտանգությունն ունեն հատուկ նշանակություն Ղազախստանում, ուստի մենք հույս ունենք, որ խաղաղության վերականգնումն այդ երկրում կարագացվի այնքան, որքան հնարավոր է»,- գործակալությունը մեջբերում է Խաթիբզադեի խոսքերը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am