Թյուրքական պետությունների կազմակերպության ԱԳ նախարարները հրատապ հանդիպում կանցկացնեն
Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարները հունվարի 11-ին արտահերթ նիստ կանցկացնեն՝ կապված Ղազախստանում տիրող իրավիճակի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ղազախստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Մուխտար Տլեուբերդիի հետ հեռախոսազրույցում քննարկել է արտահերթ նիստի անցկացման հարցը։
Ավելի վաղ կազմակերպությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում էր, որ կառույցը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ղազախստանի կառավարությանն ու ժողովրդին։
Նշենք, որ Թյուրքական պետությունների կազմակերպությունն այսօր միավորում է Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ուզբեկստանը։ Կառույցի գործունեությանը դիտորդի կարգավիճակով մասնակցում են Թուրքմենստանն ու Հունգարիան։
2009 թվականին ստեղծված Թյուրքական խորհուրդը 2020 թվականին վերափոխվել է՝ դառնալով Թյուրքական պետությունների կազմակերպություն։