Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ. 1990 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻՆ ԲԱՔՎՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱՐԴԵՐԻ ՄԵՂՔԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՂՋ ԺՈՂՈՎՐԴԻՆՆ Է

1990 թվականի հունվարի 13-ի հայկական ջարդերի ժամանակ Բաքվում մնաց 25-30 հազար հայ։ Ավելի վաղ Բաքուն լքել էր մոտ 250 հազար հայ։ Այս մասին «Հայելի»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Ընդհանուր առմամբ Ադրբեջանը լքել է մոտ 300-350 հազար հայ։ «Այն, ինչ տեղի ունեցավ Բաքվի հայերի նկատմամբ, անմարդկային, վայրագ գործողություններ էին։ Մարդկանց սպանել են, վտարել տներից, թալանել, քշել դեպի ծովը։ Այն, ինչ տեսել է Կասպից ծովն այդ օրերին, պատմությունը դեռ կբացահայտի։ Նավահանգիստներում շարունակում էին սպանել։ Հայերի կառուցած Բաքվում հայերի են սպանել։ Քանի՞սն են մահացել նավահանգիստներում, քանի"սն են նետվել ծովը։ Այս ամենի մեղքը Ադրբեջանի ողջ ժողովրդինն է, քանի որ հետագայում եղան միայն ժխտում և հայերի վրա բարդելու փորձեր։ Սա 20-րդ դարում հայերի երկրորդ ցեղասպանությունն էր, այս անգամ ադրբեջանցի նացիստների կողմից։ Թուրքիայի և Ադրբեջանի միջև չկա տարբերություն հայկական արյան անհագ ծարավում»,-ընդգծեց Լարիսա Ալավերդյանը՝ կոչ անելով համաքաղաքացիներին ընդունել, որ այժմ Հայաստանը ներսից գրավել են՝ ի շահ ադրբեջանաթուրքական տանդեմի։ «Չի ստացվի, պետք է ցույց տալ, որ իրական Հայաստան կա»,-կոչ արեց առաջին օմբուդսմենը։

News.am