2022-01-15 11:21
Լրատվական գործակալություններ
ՕՏՈւ ինքնաթիռները հայ խաղաղապահներին Ղազախստանից տեղափոխել են հայրենիք
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի «Իլ-76» երեք ինքնաթիռներ ՀԱՊԿ ուժերի կազմում ներառված հայ զինվորականներին Ղազախստանից տեղափոխել են մշտական տեղակայման վայրեր, հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի երեք Իլ-76 ինքնաթիռներով Հայաստանի Հանրապետության խաղաղապահ զորախմբի անձնակազմն ու տեխնիկան հայրենիք են հասցվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի 11 ինքնաթիռներ իրենց տեղակայման վայրեր են հասցրել Բելառուսի և Տաջիկստանի հանրապետությունների խաղաղապահների ստորաբաժանումները, տեղեկացնում է News.am-ը։